Այսօր «Մեդիա կենտրոնում» անկախ փորձագետ Գյուլնարա Շահինյանը խոսելով կանանց` քաղաքականության մեջ ընդգրկվելու մասին, ասաց, որ մենք ունենք հետաքրքիր, հարուստ պոտենցիալ, բայց ինչ է կատարվում Հայաստանում, երբ կանայք չեն հասնում պաշտոնների: «Ինչքան էլ մենք լավ օրենքներ ունենք, նախ դրանք պետք է կատարվեն: Պաշտոնը կորցրել է իր ֆունկցիան, փոխվել է դրա դերը: Հիմա պաշտոնն է աշխատում մարդկանց համար: Մենք մի ծրագիր ունեինք, օգնել ենք կանանց ընտրվել գյուղապետ, ավագանի, բայց շատ տարիներ առաջ էր դա, եւ հիմա քանի որ փողն իր գինն ունի, էլ չենք կարող այդպես անել»,-ասաց տիկին Շահինյանը, որի խոսքով՝ այսօր կինը ընտրվում է, գնում՝ խորհրդարան, բայց կապը կտրվում է ժողովրդի հետ, մինչդեռ` պետք է աշխատել այս մեխանիզմի շուրջ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ