Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Թամար Պողոսյանը մեղադրեց տղամարդկանց

Ապրիլ 05,2013 13:30

«Մեր երկրում բարձրագույն կրթություն ստացողների մեծ մասը կանայք են: Մեր կանանց ներուժը օգտագործված չէ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց ԲՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Թամար Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով` սեռային սկզբունքով կնոջը դնել ցուցակի մեջ` չի կարելի, փոխարենը համամասնական ցուցակների պարագայում, կանայք ավելի լավ կմրցակցեն ու դա ավելի ճիշտ կլինի, քանի որ նրանք պետք է հասարակության կողմից ճանաչելի լինեն:

«Կարեւոր չէ, թե ցուցակում քանի կին կա, կարեւորը, թե նրանցից քանիսն են մրցունակ»,- համոզված է Պողոսյանը:

«Կանանց մասին, երբ խոսում են, պետք է ընդունել մի փաստ, հիշել, որ մեր երկրում որոշումներ կայացնում են հիմնականում տղամարդիկ ու դա բոլոր ոլորտներում է եւ այն իրավիճակում, որում մենք հայտնվել ենք այսօր, դա տղամարդկանց պատասխանատվություն է, իսկ հասարակության զարգացման համար պետք է ունենալ այս պատասխանատվությունը կիսելու մեխանիզմներ: Ստեղծված իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ կանանց ռեսուրսն օգտագործված չէ հավուր պատշաճի»,- հավելեց Պողոսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930