«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, այսօր «Մեդիա կենտրոնում» անդրադառնալով կանանց ներգրավվածությանը քաղաքականությանը, ավագանու ընտրություններին, նշեց, որ ինչպես որ մեր երկրի ոչ մի ոլորտում օրենք չի գործում, այնպես էլ այս ոլորտում է. «Կանանց ներգրավվածության հետ կապված ասեմ, որ մեզանում ես խտրական վերաբերմունք չեմ նկատում, մեր խմբակցությունը անցյալ գումարման նստաշրջանում էլ համարյա հիսուն-հիսուն էր: Այն մշակույթը, որ բերեց «Ժառանգությունը», ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի պատգամավորը, բայց պարզվեց, որ դա բավարար չէ, քանի որ խորքային խնդիրներ կան մեր երկրում: Կին, թե տղամարդ, երկուսին էլ հավասարապես ջնջում են, եթե իշխող կուսակցությունից չեն»,-ասաց տիկին Բախշյանը, հավելելով, որ «Ժառանգության» ավագանու ցուցակում քսանհինգ տոկոսը կանայք են:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ