Այսօր «Մեդիա կենտրոնում» «Ավագանու ընտրություններին ընդառաջ. կանանց ներգրավածությունը քաղաքական գործընթացներում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց, որ նախորդ տարիներին իրենց քննադատել են, բայց` «Ես համարում եմ որ ՀՀԿ-ն զգուշավոր է եղել, վերջին տարիներին մեր կուսակցությունում կանանց թիվը գերացանցում է, շուրջ յոթանասուն հազար կանայք ունենք»:
Տիկին Աճեմյանի խոսքով`ինքը համարում է, որ քվոտաներն այնքան էլ լավ բան չէ:
Աճեմյանը հավելեց, որ մեր երկրում հիմնականում կանայք են անխնա քննադատում կանանց, եւ նրանց ավելի շատ չեն ընտրում կանայք:
«Մենք պետք է այնպես անենք, որ այն կանայք ներգրավված լինեն պառլամենտում, ովքեր կուսակցության աշխատանքներում են ներգրավված եղել: Մեր պարագայում այս ընտրությունների ժամանակ էլ կանայք ավելի շատ ներկայացված կլինեն»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ