Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեֆիլյան. «Հրաչ Մուրադյանը գործող համակարգի հերթական զոհն էր»

Ապրիլ 05,2013 13:00

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը գործող համակարգի հերթական զոհն էր:

«Պատահական չէ, որ կատարվածը գնահատում եմ համակարգի զոհ, որովհետեւ անցյալ տարիներին տեղյակ լինելով, ՏԻՄ ընտրությունների անցուդարձերին, մենք տեղյակ ենք եղել, որ բոլոր ընտրություններն անցել են լարումներով, որովհետեւ մեր երկրում ընտրությունները նման են իշխանությունների կողմից պատրաստվող ռազմական գործընթացների: Այդ պատճառով առանց լարման հնարավոր չէ… Այս դեպքը ենթադրում եմ, որ այս ռեժիմին հնարավոր չի լինելու կոծկել»,- այսօր «Վարկած» ակումբում ասաց պարոն Սեֆիլյանը:

Նրա համոզմամբ, իշխանությունները կորցրել են վերահսկողությունը երկրի ներսում եւ սպանության հետեւում արտաքին ուժերի վարկածը եւս պարոն Սեֆիլյանը չի բացառում. «Չնայած ամեն անգամ գործող համակարգը ավելի է փորձում ուժեղացնել իրենց վերահսկողությունը երկրի ներսում, սակայն նրանք պետք եղած արդյունքը չեն տալիս: Շատ լավ տեսնում ենք` ինչպիսի խոցելի վիճակում ենք գտնվում արտաքին ազդեցությունների կողմից: Այնքան պարարտ է Հայաաստանի ներքաղաքական հողը օտար ուժերի համար, ինչպես կուզեն կուղղորդեն: Այս վարկածը եւս չեմ բացառում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930