Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

Ապրիլ 05,2013 12:56

Երևանի ավագանին ապրիլի 5-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական 35.000–ական դրամ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին:

Ավագանին հավանություն է տվել նաև Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաներ անհատույց օտարելու ինչպես նաև հողամասերի փոխանակության մասին որոշման նախագծերին:

Երևանի ավագանին մաձայն կողմ քվեարկությամբ հավանության է արծանացրել անվանի բանաստեղծ, հրապարակախոս  Լյուդվիգ Դուրյանի, պետական գործիչ Մուշեղ Դանիելյանի, վաստակավոր շինարար Աբրահամ Սարգսյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշման նախագծերին:

Ավագանու որոշմամբ Երևան քաղաքի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի մայիսի 22-ին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930