Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրտդ լեն պահի, լավ կեղնի». ՀՀԿ-ական պատգամավորը՝ Հմայակ Հովհաննիսյանին

Ապրիլ 05,2013 12:40

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համոզված է, որ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան բանակցությունները չեն ձախողվել եւ, որ Սերժ Սարգսյանի ապրիլի 9-ին նախատեսված երդմնակալության արարողությունից հետո կարելի է անդրադառնալ այդ հարցին: Այսօր այդ մասին իր տեսակետը «Հայելի» ակումբում բարձրաձայնեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Սուքիաս Ավետիսյանի կարծիքով, այդ փորձը պետք է անի Րաֆֆի Հովհաննիսյանը. «Րաֆֆին շատ լավ ընդունում է, որ կա ընտրված նախագահ եւ առաջարկություններ է անում նախագահին»: Լրագրողներից մեկի հարցին, որ չնայած հանդիպումներին՝ համաձայնության, միեւնույն է, չեն գալիս, իշխանությունները որեւէ բան պատրաստ չեն զիջել, Ավետիսյանը հակադարձեց. «Գիտեք ինչ, ով է ասել` Րաֆֆի Հովհաննիսյանն ասեց, միանգամից իր ասածի հետ պետք է համաձայնենք: Քննարկումների արդյունքում միգուցե մի ինչ որ խնդրի շուրջ համաձայնության գան: էնպես չէ, ով ինչ ուզի, իշխանությունը պետք է զիջի»:

ՀՀԿ-ական պատգամավորի համոզմամբ, ստեղծված իրավիճակը խորհրդարանական ընդդիմության համար շատ լավ հնարավորություն է, հենց օրենսդիր մարմնում իր վերահսկողական գործառույթներն իրականացնելու համար. «Եվ վատ էլ չեն կատարում: Իրենք կարողանում են իրենց խնդիրները բարձրացնել: Այն խնդիրները, որ իրենք բարձրացնում են եւ մենք համարում ենք, որ դա կառուցվածքային է, ընդունում ենք»:

Yerkir.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ընդդիմության կողմից այդ ի՞նչ «լավ վերահսկողության» մասին է խոսքը, երբ ընդդիմության բոլոր առաջարկներն ու նախաձեռնությունները խեղդվում են ՀՀԿ-ի մեծամասնության մեջ: Սուքիաս Ավետիսյանը վրդովվեց. «Օրինակներ շատ կան, բայց ես հիմա օրինակներ բերելու ժամանակ չունեմ»:

Ի դեպ, մինչ քննարկմանը մասնակցող ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը անընդհատ ընդհատելով իր «օպոնենտին»՝ փորձում էր հիմնավորել, թե ի՞նչ կտա ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին, ՀՀԿ-ական պատգամավորը վրա բերեց. «Մի ասա, հեչ բան էլ չի տա»:

Բանախոսները լքեցին «մարտի դաշտը» ձեռքսեղմումով, իսկ Սուքիաս Ավետիսյանը Հմայակ Հովհաննիսյանին հորդորեց՝ «սիրտդ լեն պահի, լավ կեղնի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930