Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ընդդիմությունը միավորվեր՝ 55% ձայն կունենար մեկնարկում».Ահարոն Ադիբեկյան

Ապրիլ 05,2013 12:34

«Մտավախություն կար, որ հետնախագահական ընտրությունների հետևանքները կարող են լուրջ ներազդել ավագանու ընտրեւթյեւնների վրա և կուսակցությունների բոյկոտը կարող էր փոխել էլեկտորատի նախապատվությունը ավագանու ընտրությունների ընթացքում: Հայ ընտրողը ավելի հակված է հաշվի նստել դեմքի, քան քաղաքական ուժի հետ»,- այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ բանախոսի` հարցումն իրականացվել է 2013թ. մարտի 29-30-ին, 1290 չափահասների շրջանում, համայնքների, սեռատարիքային և կրթական խմբերի համաչափ, որոնց գտնելու համար դիմել են 1930 հոգու, նրանցից 640-ը, 33%-ը հրաժարվել է մասնակցել` քաղաքականությունով չհետաքրքրվելու պատճառով:

Ըստ ստացված արդյունքների` թեկնածուի միայն պրոֆեսիոնալիզմը քիչ է. նա պետք է լինի նաև ազնիվ և արդար մարդ հայ ընտրողի համար: «Ակնհայտ է, որ քաղաքապետի պաշտոնին հավանողի համար կուսակցական-քաղաքական գործիչ ներկայանալը անօգուտ է` փորձառու մասնագետ և լավ մարդու համբավ ունենալու համեմատ, որի մասին վկայում է 5.5 և 48.5 հարաբերակցությունը»,-ասաց սոցիոլոգը:

Ըստ ստացված արդյունքների` հարցման մասնակիցների 76%-ն իր ձայնը կտա Տարոն Մարգարյանին, 7.9%-ը` Վարդան Օսկանյանին, 7.9%-ը` Արմեն Մարտիրոսյանին, 3.1%-ը` Արմեն Երիցյանին, 3.1%-ը`Արմեն Ռուստամյանին, 1.7%-ը` Վահագն Խաչատրյանին:

Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ Տարոն Մարգարյանի ընտրազանգվածը ձևավորված է, սակայն, եթե տատանվողները որոշեն իրենց ձայները տալ Տարոն Մարգարյանի մրցակիցներին, ապա իր հավաքած 76%-կիջնի 45: «Եթե ընդդիմությունը միավորվեր՝ 55% ձայն կունենար մեկնարկում: Իրենց չմիանալը նույնն է, ասես Տարոն Մարգարյանի ջրաղացը մի լավ ջուր լցնելն ու պտտելը»,-ընդգծեց Ադիբեկյանը:

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի ձայներին, ապա սոցիոլոգի փոխանցմամբ, նրանք ներկա դրությամբ 13- 15 հազ. ընտրող ունեն և կարող են հաղթահարել 6 տոկոսանոց շեմը, ինչը չի կարող ասել ՀԱԿ-ի դեպքում:

Այնուամենայնիվ, սոցիոլոգը կարծում է, որ կախված քարոզարշավի ընթացքից, հնարավոր է, որ այս արդյունքների պատկերը փոխվի, բայց մեծ փոփոխություններ չի ակնկալում:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930