«Էդ տեխզննումը, բուժզննումը դաշտը կարգավորելու համար էական չեն: Եթե իրենք ասում են, որ դեղին համարանիշի վերացմամբ 17 հազար դրամ վարորդը շահելու է, իրենք նկատի ունեն նոր լիցենզավորվողներին, որովհետև հներն այդ 17 հազարի ծախսը քաշել են վաղուց»,- «Ա1+»-ին ասաց «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը:
Նա նշում է, որ օրինական աշխատող յուրաքանչյուր վարորդ օրական ամենաքիչը 5 հազար դրամ է կորցնում դաշտից դուրս աշխատող վարորդների պատճառով, արդյունքում ամեն ամիս զրկվում է 150 հազար դրամից:
«Ուրեմն այդ 150 հազարն իրենք չեն նկատում, 17 հազար դրամն են անընդհատ մատի փաթաթան սարքում, որը ընդամենը մի անգամ պետք է մուծել»,- ասաց Գևորգ Դաստուրյանը:
Խաչիկ Ավետիսյանը արդեն 10 տարի է տաքսի է վարում: Ասում է` թեև վարորդները դժվարությամբ անցան դեղին համարանիշների, սակայն արդեն համակերպվել էին:
Կարդացեք նաև
Նաև ընդունում է, որ դեղին համարանիշները հնարավարություն են տալիս բացահայտել օրինախախտ վարորդներին; Նրա համար հստակ է, թե ինչ է սպասվում դեղին համարանիշները կտրոններով փոխարինելու դեպքում:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ