Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը կերդվի իրեն սերիական սպանությունների մեջ մեղադրածներին»

Ապրիլ 05,2013 11:46

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում մինչ կսկսվեր բանավեճը`ի՞նչ է լինելու ապրիլի 9-ին թեմայով, ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հորդորեց մեկ րոպե լռությամբ հարգել Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակը, որը դարձավ «հայտնի կլանի հերթական զոհը»: Լրագրողների հարցին`ո՞ր կլանի, Հովհաննիսյանը ասաց. «Դուք դա հարցրեք Հայկ Բաբուխանյանին, Արտաշես Գեղամյանին, Արթուր Բաղդասարյանին, Վիկտոր Դալլաքյանին, ովքեր տարբեր ժամանակներում մեղադրել են հայտնի անձնավորությանը`քաղաքական սպանությունների մեջ»:

Քննարկմանը ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ցավակցելով Հրաչ Մուրադյանի հարազատներին, ասաց. «Ի սկզբանէ, դեռ որեւիցէ բան չբացահայտված այսօր փորձել քաղաքականացնել… եւ այսօր հովիվներ են, չէ, ձերբակալված…Համենայնդեպս, որեւիցէ մեկը թող իրեն իրավունք չվերապահի քաղաքականացնել`դեռ որեւիցէ բան չբացահայտված: Հարիր չէ, տեղին չէ մարդու սպանությունն անմիջապես քաղաքականացնել: Հասկանում ենք, որ ուզում եք քաղաքականության մեջ մնալ, որոշ կուսակցություններ փորձում են իրենց տեղը դաշտում երեւա, դա չի կարելի… Դիակների պայմաններում փորձել իրենց քաղաքական կեցվածքը դրսեւորել»:

Հմայակ Հովհաննիսյանը հիշեց, որ Սուքիաս Ավետիսյանի հետ եղել են «Արդարություն» դաշինքում եւ նա լավ գիտե, որ Հովհաննիսյանը միշտ իր արտահատած մոտեցումն է դրսեւորել: «Ես գտնում եմ, որ այն գաղջ մթնոլորտը, որի մասին խոսեց Սերժ Սարգսյանը`լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ստեղծվել է, ոչ թե լրագրողների, այլ այն պատճառով, որ մարտի 1-ի ոճրագործությունը չբացահայտվեց ու այսօր քաղաքական ուժերը կակ նի վ չյում նե բիվալո, պատրաստվում են Երեւան քաղաքի ընտրություններին: Եվ երեւանցին էլ պետք է գնա ու իրենց ձայն տա, երբ երեւանցիներից տասը մարդու, բնիկ երեւանցիներին, հենց քաղաքի կենտրոնում սպանեցին: Այդ սպանդի մեղավորներից եւ ոչ մեկը պատժված չէ»:

Սուքիաս Ավետիսյանը նկատեց, որ խորհրդարանում ստեղծված է նոր հանձնաժողով.«Այն քաղաքական ուժերը`ՀԱԿ-ը, դուք, որ ներկայացնում եք խնդիրը, ուզում ենք, որ շատ ակտիվ մասնակցեն: Դա կապել ընտրությունների հետ, որը օրենքներով անցկացնում ենք, սիրուն չէ: դուք նստել եք ամեն ինչ կապում եք սպանությունների հետ…»

Հմայակ Հովհաննիսյանն այդ ողջ ընթացքում իր ասելիքն էր բղավում. «2008 թվականի ընտրություններից հետո…»: Ավետիսյանը կրկնում էր, որ 2013 թվականում ենք: «Բայց մենք հո ամնեզիայով չենք տառապում»,- վրա բերեց Հովհանիսյանը`հիշելով. «Արթուր Բաղդասարյանն ասեց`ընդեղից կիլլերներ ա կանգնացրել, որ ինձ սպանեն: Նույնը`Գեղամյանը: Դուք բարդույթավորված եք, երեւի մեղքեր ունեք, եկեք ընդունեք այդ մեղքը…»

«Երեւում է, ով մեղք ունի»,- ասաց Ավետիսյանը, որն ընդունում է, թե մեր երկրում խնդիրներ կան, բայց դրանց համար միակ մեղավորը ՀՀԿ-ին չի համարում, այլ 1990 թվականից իշխանության եղածներից սկսած՝ բոլորը:

Հովհաննիսյանը հայտարարում է, որ ամսի 9-ին Սարգսյանը երդում կտա իրեն «սերիական սպանությունների մեջ մեղադրած անձանց`Հայկ Բաբուխանյանին, Արտաշես Գեղամյանին, Արթուր Բաղդասարյանին, Վիկտոր Դալլաքյանին, իսկ Րաֆֆին ՝ժողովրդին»:

Նելի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930