Երեկ կեսգիշերին մոտ ավտովթարից (Գագիկ Շամշյանի լուսանկարներում վթարված մեքենան է) «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային տրավմայով: Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանն Aravot.am-ին ասաց, որ նախկին պատգամավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում եւ գիտակցության չի եկել:
Պարոն Մակարյանի խոսքերով, մեքենայի վարորդի վիճակը կայուն է. «Նա միշտ էլ գիտակցություն է ունեցել»:
Հիշեցնենք, որ ըստ 168.am-ի անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված վարորդն ավելի ուշ գիտակցության էր եկել:
Հիվանդանոցից այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ երեկ՝ 23:40-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) անհայտ մեքենան հարվածել է ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մեքենային եւ փախել դեպքի վայրից։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ