Լրահոս
Օրվա լրահոսը

«Զատկի» տոնը Հայաստանում և Լեհաստանում (ֆոտոշարք)

Ապրիլ 05,2013 00:18

Հայ-լեհական համագործակցության հասարակական կազմակերպությունն ապրիլի 4-ին  «Նարեկացի» արվեստի միությունում ներկայացրեց հայկական և լեհական ավանդույթներում ինչպես են տոնում Սուրբ Հարության տոնի` «Զատիկի» արարողակարգը:

Մշակութաբան Էվիա Հովհաննիսյանը խոսեց «Զատկի» ավանդույթներից Հայաստանում. «Հայոց բոլոր ազգագավառներում «Զատիկ» անունով հայտնի տոնը համապատասխանում է եկեղեցական Սուրբ Հարության տոնին: «Զատիկի» ակունքները գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից և իհարկե այն ժամանակ «Զատիկը» հայտնի չէր Զատիկ անվամբ, այլ դա գարնան զարթոնքի, բնության կենարար ուժերի տոնն էր և նվիրված էր Արա Գեղեցիկին արքային: Հայաստանում սկզբնական շրջանում «Զատիկ»-ը եղել է անշարժ տոն` համապատասխանել է մարտի 21-ին` գիշերահավասարի օրվան: Նախկինում այս տոնը նվիրված է եղել նաև Անահիտ մայր Աստվածուհուն, քանի որ բնության բեղմնավորման խորհուրդն է իր մեջ կրում: Քրիստոնեության ընդունումից հետո հայ առաքելական եկեղեցին «Զատիկը» դասեց քրիստոնեական տոնացույցում: Այն իր մեջ ներառում է մի շարք ավանդույթներ` ձվախաղ, ձու ներկել, որը համաձայն եկեղեցու՝ պետք է ներկվեր կարմիր գույնով, քանի որ խորհրդանշում էր Հիսուս Քրիստոսի արյունը: Միջնադարյան մտածողները մեկնել են ձվի խորհուրդը` ներկայացնելով, որ ձուն բովանդակ տիեզերքն է, սպիտակուցը ջուրն է, կեղևը` երկինքը, իսկ դեղնուցը բուն երկիրը»:

Ազգությամբ լեհուհի Դագմառա Կաջոռան էլ փորձեց ներկայացնել «Զատկի» տոնը Լեհաստանում: Նրա կարծիքով «Զատիկը» ասոցացվում է գարնան հետ և ամեն ինչ կյանքի է կոչվում: Այդ տոնն ավելի շատ կապված է Բարեկենդան տոնի հետ և իրենց մոտ հայտնի է, որպես «Չաղ հինգշաբթի»: Այդ օրը որքան կարողանում են համեղ կարկանդակներ են ուտում: Տարբեր տարածաշրջաններում այն տարբեր անվանումներ է ստացել: Քանի որ այն դիմակահանդեսի վերջին օրն է լինում, հիմնականում տարբեր խաղեր են կազմակերպվում, խնջույքներ, հնչում է կենդանի երաժշտություն մինչև ժամը 12-ը, որից հետո փակում են սև կտորով, որը նշանակում է խնջույքն ավարտվել է:

«Մոխրոտ չորեքշաբթին» առանձնանում է նրանով, որ այդ օրն եկեղեցում մարդկանց գլխին մոխիր են լցնում: Եվ այդ ամենը խորհրդանշում է, որ բոլորս էլ մահկանացուներ ենք և գալիս ենք այս աշխարհ մի որոշ ժամանակով:

«Արմավենու կիրակի»: Այդ օրը ձեռքով պատրաստում են արմավենիներ և տանում են եկեղեցի` օրհնելու: Որից հետո բերում են տուն: Այն բերում է օրհնություն, երջանկություն տան բոլոր անդամներին:

Քահանա Տեր Մարկոս Մանգասարյանը նշեց. «Հարության տոնը բոլոր քրիստոնյաների համար մեծագույն տոն է: Քրիստոսի հարությունն ամեն ինչից առաջ մեզ համար փոփոխության նշան է: Եթե հարություն առած Քրիստոսին հանդիպել ենք: Եթե մենք քրիստոնեությունն ընդունել ենք, պիտի նաև փոխվի մեր ներսի մարդը: Իսկ փոխվելն ինչպե՞ս պետք է լինի` ներողամտությամբ: Քրիստոսը մեզ համար միասնության խորհրդանիշ է»:

PrevPhoto
NextPhoto

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930