Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը ապրիլի 11-ին կքննարկի «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը

Ապրիլ 04,2013 17:37

Ապրիլի 3-ին ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ էին
հանդիպել Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության
օդաչուներ՝ ներկայացնելով իրենց մտահոգությունը «Արմավիա»-ի ներկա
իրավիճակի վերաբերյալ և քննարկելով դրա հետևանքները օդաչուների հետագա
գործունեության վրա:

ՀԽ նախագահն առաջարկել էր «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված
իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի
քաղավիացիայի ապագայի վերաբերյալ կազմակերպել քննարկում՝  շահագրգիռ
բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկումը տեղի կունենա ապրիլի 11-ին, որի վերաբերյալ լրացուցիչ կտրվի
տեղեկատվություն:

Այսօր Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի
ենթահանձնաժողովում քննարկման նախապատրաստական նիստ է տեղի ունեցել, որի
ընթացքում կրկին բարձրացվել են «Արմավիա» ընկերության ներկա իրավիճակին,
Հայաստանի քաղավիացիայի խնդիրներին և հետագա ճակատագրին առնչվող հարցեր:

Քննարկվել են «Արմավիայի» սնանկացման պատճառներն ու հետևանքները, հնչել
են Հայաստանի քաղավիացիայի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկներ:

Ենթաhանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանն
անդրադարձել է քաղավիացիայի ոլորտի օրենսդրությանը՝ մատնանշելով օրենքում
առկա բացերը:

Նա անհրաժեշտ է համարել Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի
ընդունումը, երկրի քաղավիացիան փրկելու ազգային ծրագրի մշակումն, ինչպես
նաև այդ ծրագրի իրականցման վրա հասարակական վերահսկողության սահմանումը:

Ադբաշյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ
այսօր ազգային ավիափոխադրողի շուրջ ստեղծված իրավիճակի համար որևէ
կառույց պատասխանատվություն չի կրում: Այդ փաստը նույնպես նա համարել է
օրենսդրության թերի լինելու հետևանք:

Ենթահանձնաժողովի անդամները հստակեցրել են այն հարցերն ու առաջարկները,
որոնք պետք է ներկայացվեն ապրիլի 11-ին կայանալիք քննարկման ընթացքում:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու 
Անի Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930