Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիրդուսիի բնակիչներին էլ «քցեցի՞ն» (Տեսանյութ)

Ապրիլ 04,2013 14:38

Cuyc_04_2 Cuyc_04_1«Հանելու են 2 կոպեկ շպրտեն ու ասեն` դե գնացեք ինչ ուզում եք արեք»

Այսօր կառավարության շենքի մոտ նորից բողոքի ակցիա էին անում իրացման գոտու` Հանրապետության 33 թաղամասի, այսինքն` Ֆիրդուսիի բնակիչները: Aravot.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ արդեն 3-րդ տարին է, իրենց նոր բնակարան ստանալու պայմանագրի ժամկետն ավարտվել է, սակայն «City Centr» ընկերությունը, որը պարտավորվել էր գինու գործարանին հարակից տարածքում կառուցվող նորակառույցներում բնակարաններ տրամադրել, հրաժարվում է: Բողոքի ակցիայի մասնակիցների վստահեցմամբ` նախորդ ակցիայի ժամանակ կառավարությունը խոստացել էր լուծում տալ խնդրին, բայց բնակիչների խոսքերով ասած` էլի «քցեցին» իրենց. «Հիմա էլ կանչել են ասում են` ձեր պայմանագրերը հետ են առնում: Ուրեմն էսքան ժամանակ մենք վարձով ապրեցինք, տներից մեզ հանեցին ու տարիներով սպասեցրին, ու ասում են` տուն չենք տալու, փողն ենք տալու: Հանելու են 2 կոպեկ շպրտեն ու ասեն` դե գնացեք ինչ ուզում եք արեք: Գինու գործարանի մոտի տների, էդ որ մեզ էդտեղից բնակարան պիտի տային, քառակուսի մետրը լավ էլ թանկ ա, մեզ էդ նույն գնո՞վ են փողը տալու, իհարկե` ոչ: Ինչքան կարելի է խաբել, նախագահն ուղարկում է կառավարություն, կառավարությունն էլ մեզ բանի տեղ չի դնում»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930