Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը ԲՀԿ-ական երիտասարդներին «վասալի-վասալ» եւ «ջրիկ» անվանեց

Ապրիլ 04,2013 12:16

«Այն երիտասարդները, որոնք ՀՀԿ-ում են, իրենց ճանապարհն անցել են ՀՀԿ-ի ներսում: Լեգեոներական, վասալի-վասալ աշխատելու ոճը, մտածելակերպը, նրանք դեռ այն աստիճանի չեն բարձրացել, որ վասալի մակարդակում լինեն, ՀՀԿ երիտթեւում չկա: Այդ շրջանակները քաղաքական դաշտի մի փոքր դարձրել են հեղհեղուկ, ջրիկ:  Քաղաքականության մեջ ինչքան շատ ճամբար փոխեն, ինչքան շատ կուսակցություններ մտնեն-դուրս գան դա քաղաքական կատեգորիա է եւ արժանիք է իրենց համար, մինչդեռ կարճ ժամանակ առաջ դա ընդամենը մեր ժողովրդի կողմից պարսավանքի տեղիք էր տալիս կամ ավելի մերժողական հայցքներով էին նայում», – այսօր «Ֆորում» մամուլի ակումբում անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ երիտասարդական մենամարտի նոր փուլին, ասաց ՀՀԿ  խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը հիշեց թակարդի մեջ ընկած աղվեսի պատմությունը, ով այդ իրավիճակում փորձում էր այլոց եւ ինքն իրեն համոզել, որ պոչն ավելորդություն է. Նրա ցեղակիցներից մեկը ասում է. «Երբ դու պոչ ունեիր, դրա մասին չէիր ասում»: Հովհաննես Սահակյանը մեկնաբանեց. «Ես հասկանում եմ, որ այսօր քաղաքականության մեջ կարճատեսությունն ու սկլերոզը, վատ հիշողությունն արդեն նույնպես կատեգորիա են, բայց ոչ վաղ անցյալում երբ կոալիցիա էին, թող այն ժամանակ այդ մասին խոսեին: Կամ, գոնե հիմա ասեն, ոչ չհաջողված կոալիցիայի անդամ են եղել, չեն կարողացել իրենց ծրագրերը կատարել, նոր գնան առաջ: Այդ դեպքում, մի փոքր ազնիվ կլինեն եւ իրենց եւ մեր առջեւ»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ կոալիցիոն շրջանից ԲՀԿ-ականների պարզաբանումներից տպավորություն է ստեղծվում, որ կոալիցիայում իրենք ֆասադ են եղել, իսկ ՀՀԿ-ն իր դոմինանտ դերում արել է այն, ինչը ցանկացել է, Սահակյանը հակադարձեց. «Ֆասադներ մեզ այլես պետք չեն, մեզ ռեալ գործ անողներ են պետք»: Չծանրանալով ԲՀԿ-ի վրա`բերեց ընդհանրական օրինակներ երբեւէ կոալիցիայում եղած ուժերի մասին փաստելու, որ իշխանության մեջ եղած շրջանում որեւէ մեկը չի փորձում քայլ անել`խնդիրները լուծելու համար, մինչդեռ հետո, դիվիդենտներ են հավաքում ի հաշիվ իշխանություններին քննադատության:

Իսկ ընդհանրապես, ՀՀԿ-ական պատգամավորը հակամարտություն չի տեսնում, այլ. «Հերթական հովհարային անջատումից հետո փորձում են մասնակցել առաջիկա ընտրական պրոցեսին եւ իրենց ուժերը փորձեն»:

Հովհաննես Սահակյանն ասաց, որ իշխանությունը այդ հնարավորությունն ընձեռելու է, բայց կանխատեսեց, որ քաղաքական ուժերին հիասթափություն է սպասվում, քանի որ նրանք անկեղծ չեն իրենց վարքագծում, իսկ ՀՀԿ-ն անկեղծ է, այն առումով, որ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն պարզ է, մինչդեռ այլոց պարագայում դեռ հայտնի չէ, թե ընտրական գործընթացից հետո ով եւ ինչ դիրք է զբաղեցնելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար says:

    Համատարած խայտառակ կիքսեր…. Ու ինքքան պիտի բարձրանան , որ վասալ դառնան; Դուք արդեն ետ բարձրության վրա եք? ”նրանք դեռ այն աստիճանի չեն բարձրացել, որ վասալի մակարդակում լինեն, ՀՀԿ երիտթեւում չկա: ”քօփի; Աշոտյանը էնտեղից է ասւմ ստրկատրրական կամ ֆեօդալական կարգերը ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵն, դուք էստեղ, լավ չեք ՀՀԿականներ?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930