Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իսպիրյան. «Մեր բոլոր քաղաքապետերը կատարել են իրենց կուսակցական ընկերների եւ կուսակցության պատվերները»

Ապրիլ 04,2013 12:10

Հատված Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակի 8-րդ տեղում ընդգրկված երգիչ Արթուր Իսպիրյանի հետ հարցազրույցից:

Այսօր Երեւանում ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք, որոնք պատրաստակամ եք լուծել։

– Այսօր Երեւանում ես շատ պրոբլեմներ եմ տեսնում, որոնք լուծելի են, բայց չեն լուծվում, օրինակ, տրանսպորտի, ապօրինի շինարարությունների, ճարտարապետության, բնապահպանության, սանիտարահիգիենիկ հարցերում։ Վերջին 20 տարում Երեւանում ոչ մի ճիշտ ճարտարապետական կառույց չկառուցվեց։

Իսկ ո՞րն է պատճառը՝ մասնագետնե՞ր չունենք, թե՞ այդ մասնագետների կարծիքը լսող չկա։

– Հիմնական պատճառն ագահությունն է, գլխավոր ճարտարապետն ուզենա էլ՝ չի կարող այդ վիճակը կարգավորել, որովհետեւ իրեն վերեւից հրամայում

են, իրեն ասում են՝ սենց պիտի լինի, ինքն էլ անում է դա։ Քաղաքապետը պետք է մի քիչ անկախ լինի իր որոշումների մեջ եւ ոչ թե կուսակցական պատվերներ կատարի։ Իսկ մեր բոլոր քաղաքապետերը կատարել են իրենց կուսակցական ընկերների եւ կուսակցության պատվերները, ամեն քաղաքապետ իր հերթին իրեն զգացել է Երեւանի սեփականատեր եւ քաղաքում տարածքներ է վերցրել, շինարարություններ արել։ Եկել է ժամանակը, որ հասկանանք՝ սա քաղաք է եւ ոչ թե բիզնես։ Երեւանը պետք է լինի մաքուր, գեղեցիկ ու գրավիչ քաղաք։

Ասացիք, որ յուրաքանչյուր քաղաքապետ իր կուսակիցների պատվերներն է կատարում, ինչքանո՞վ եք վստահ, որ հաջորդ քաղաքապետի դեպքում այդ պատվերները չեն լինի, կամ հնարավոր կլինի խուսափել դրանցից։

– Ես հենց դրա համար եմ ուզում ընտրվել, կարող է շատերը վախենում են դրանից, բայց, եթե ավագանի դառնամ, պայքարելու եմ դրա դեմ։ Եթե ինձանից ավելի Երեւանը սիրող ու արժանի մարդ կա, ես իմ տեղը կզիջեմ նրան։ Այնքան լավ երեւանցիներ, արվեստագետներ կան, որոնք կարող են օգնել, ես հիմա իմ կողքին ունեմ մի մեծ թիմ՝ թե բնապահպանների մեջ, թե ճարտարապետների, որոնց հետ կարելի է շատ հարցեր քննարկել եւ դրական լուծումներ տալ։ Սանիտարական վիճակը մեր քաղաքում ամենախայտառակն է։ Շատ կարեւոր է քաղաքի աղբահանության եւ Սովետաշենի հարցը, որի ծուխը նստում է քաղաքի վրա։ Պետք չէ քաղաքին նայել սեւացրած ապակիներով մեքենաներից, այնքան անօրինական թույլատրություններ կան, որ ուղղակի զարմանում ես, թե ինչպես կարելի է այդպիսի որոշումներ կայացնել իրենց շահի համար։ Ազնիվ, սրտացավ, անկաշառ մարդիկ են պետք այս գործում, որովհետեւ արդեն էլ տեղ չկա, Երեւանն էլ չի կարողանում շնչել՝ էկոլոգիական, աղտոտվածության պատճառով։ Բարձր տեղից երբ նայում ես քաղաքին, տեսնում ես հազարավոր տարբեր տեսակի ծխեր են դուրս գալիս քաղաքից, եւ ոչ ոք չի իմանում, թե ինչ ծխեր են դրանք, ինչքանով են աղտոտում մթնոլորտը, ինչքանով են վնասում մեզ։

Բայց ներկայիս քաղաքապետն էկոլոգիական հարցերը լուծելու համար ծաղիկներ, կոմպոզիցիաներ է տեղադրում քաղաքի տարբեր հատվածներում։

– Ծաղիկները տնկում՝ լավ է անում, ուրախ եմ, բայց շատ ավելի կարեւոր բաներ կան, Բուսաբանական այգին թողած, որն այսօր չորանում է, Կայարանում ծաղիկ տնկելը դա էլ մի բան չի, էլի։ Պետական այգիները, որոնք

մասնավորի ձեռքի տակ չեն, անտերության են մատնված։ Հաղթանակի այգու դիմացի կանաչ տարածքներն ընդհանրապես գոյություն չունեն, որը, ի դեպ, էլիտար թաղամաս է համարվում, բայց այդ էլիտար թաղամասի պարիսպներից այն կողմ արդեն զիբիլանոց է։ Այն օրն էլ տեսա, որ «Մոսկվա» կինոթատրոնի տարածքի սալահատակները փոխում են, եւ նկատեցի, որ

ամենաէժան սալահատակներն են դնում Երեւանի ամենահրաշալի անկյունում։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930