Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրահեղձ եղածները դատախազի բարեկամներն էին

Ապրիլ 03,2013 22:02

Shamshyan.com– Քիչ առաջ Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է այսօր Կարենիս գյուղի «Գյումուշ» ՀԷԿ-ը սնուցող ջրամբարից ջրասուզակների օգնությամբ դուրս բերված, ջրահեղծ եղած տղամարդու և կնոջ ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նրանք Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչներ՝ ամուսիններ 79-ամյա Զավեն Սայադյանը և 73-ամյա Ռիփսիկ Սայադյանն են:

Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Զ. Սայադյանը Կոտայքի մարզի դատախազության դատախազներից մեկի քեռին է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 3-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կարենիս գյուղի «Գյումուշ» ՀԷԿ-ը սնուցող ջրամբարի մեջ տղամարդու դի կա: Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից նշված վայր էին ուղարկել Սևանի հատուկ ջրասուզակին:

Տղամարդու դին դուրս բերելուց հետո ջրամբարից ջրասուզակները հանել էին նաև կնոջ դի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930