Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները քաղաքական են հատկապես նրանց համար, որոնք չեն մասնակցել նախագահի ընտրություններին,-ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը
«Փորձում են Երեւանով տեղը լրացնել»,- շարունակում է նա։
Ըստ հանրապետական պատգամավորի՝ եթե նույնիսկ ընդդիմադիրը դառնա Երեւանի քաղաքապետ, ինքը չի կարող խնդիրներ ստեղծել իշխանության համար
«Աղբահանություն անելու համար ի՞նչ պիտի կառավարության հետ հակադրվի»,- ասում է նա։
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով՝ ավագանու ընտրությունները քաղաքական են, ընդդիմադիր քաղաքապետը կարող է խնդիրներ ստեղծել իշխանության համար չկատարելով նրա անօրինական հանձնարարականները. «Սկսած հողերի հատկացումներից, շինարարության, չգիտեմ ինչ, թույլտվություններից վերջացրած առեւտրական տարածքների հատկացմամբ»։
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանը նույնպես կարծում է, որ ավագանու ընտրությունները քաղաքական են, որքանով քաղաքական է փողի համար կռիվը
«Պայքար է գնում, թե այդ փողի վրա ով կնստի»,-ասում է նա։
Մանրամասները կարդացեք այստեղ:
Բայց մի պարզ ճշմարտություն կա… Եթե ՀՀԿ-ն պարտվի քաղաքապետի ընտրություներում, իսկ դա հաստատ է, նույնիսկ եթե մի երկու հարյուր քվեաթերթիկ էլ լցնեն, ապա դա կապացուցի, որ ՀՀԿ-ն պարվել է նախագահական ընտրությոններում…