Կովերն Իջեւանում իրենց զգում են, ինչպես՝ Հնդկաստանում:
Նախկինում հայտնել ենք, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանը հիշեցնում է Հնդկաստանը, որտեղ կովերը փողոցներում ազատ զբոսնում են:
Ապրիլի 2-ին, ժամը 14-ի սահմաններում միջպետական մայրուղու վրա կովն անխռով միզում էր: 4 կով արածում էին Իջեւանի բժշկական կենտրոնի մոտ, նրանք հետո մտան բժշկական հիմնարկի տարածք: Այնուհետեւ 7-8 կովից բաղկացած նախիրն մտավ Իջեւանի զինկոմիսարիատի տարածք: Զինկոմիսարիատի տարածքում տարաշխարհիկ վարդերի թփեր կան, որոնք կարող էին դառնալ անասունների կերը: Զինկոմիսարիատի աշխատակիցներից մեկը տարածքից քշեց անասուններին: Իջեւանի բնակիչները, տեսնելով կովերի այդ տեղաշարժը, «Առավոտի» թղթակցին կատակով ասացին. «Կովերը բուժզննում անցնելով՝ ծառայության են գնում»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ