Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ՝ Նոր Հաճընում. Փառանձեմ մայրիկը՝ «Ժառանգության» անդամի դեմ

Ապրիլ 03,2013 20:51

 

Վեճին միջամտեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այսօր առավոտյան ժամը 10.30 Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումն էր նախատեսված Նոր Հաճընում: Սակայն հանդիպման վայրում այդ ժամին մատների վրա հաշված մարդիկ էին: Փառանձեմ մայրիկը, տեսնելով քիչ թվով մարդկանց, սկսեց «Ժառանգության» տարածքային կառույցի պատասխանատուին՝ Համլետ Գեւորգյանին շշպռել, թե «սաղ քո պատճառով ա, որ չեն եկել մարդիկ, ոչ մեկին էլ չես ասել: Դավաճան ես, աշխատում ես Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ»:

Վերջինս էլ սկսեց վիրավորել Փառանձեմ մայրիկին: Բանը հասավ նրան, որ միմյանց Նոր Հաճընի կենտրոնում էլ «պառավ շուն», էլ «դավաճան, անամոթ ու այլասերված» ասեցին:

Համլետ Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը Նոր Հաճընում բոլորին զգուշացրել է, ուղղակի այսօր երկու թաղում կա, մարդիկ թաղում են գնացել, խառն են, մի քիչ հետո անպայման կգան: Նա հիշեցրեց, որ Նոր Հաճընում Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի հանդիպում է ունեցել եւ բոլորն էլ բազմամարդ են եղել:

Փառանձեմ մայրիկի եւ ժառանգականի վեճին միջամտեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Պատասխանելով Փառանձեմ մայրիկի բողոքին, որ Համլետ Գեւորգյանը ոչ մեկին չի ասել, մարդ չի եկել հանդիպման՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանգստացրեց նրան. «Բան չկա, ժողովուրդ կա: Ժողովուրդը տեղյակ է, որ հաղթել է: Կարեւորը դա է»:

Ընդամենը 10 րոպե հետո Նոր Հաճընի հրապարակն իսկապես դարձավ բազմամարդ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930