Լրահոս
Օրվա լրահոսը

Պոեզիայի 13 լավագույն անունները` «18-33. Արդի հայ պոեզիայի անթոլոգիայում» (տեսանյութ)

Ապրիլ 03,2013 20:24

DCIM104MEDIATHE CLUB-ում այսօր  տեղի ունեցավ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հրատարակությամբ լույս տեսած «18-33. Արդի հայ պոեզիայի անթոլոգիայի» շնորհանդեսը: Անթոլոգիան կազմել եւ խմբագրել են Լիլիթ Գալստյանը եւ Արքմենիկ Նիկողոսյանը:

«Տարիներ առաջ Լիլիթ Գալստյանի հետ փորձեցինք ընդհանրացնել այն ամենը, ինչ կատարվում է գրականության մեջ, հատկապես` երիտասարդների շրջանում, եւ սկսելով արձակից` 2009թ-ին հրատարակեցինք  «18-33. Արդի հայ արձակը». 18-ը պետականության խորհրդանիշն էր, իսկ 33-ը` Քրիստոսի տարիքը, այսինքն` գրողի կայացման կամ չկայացման ռեալ տարիքը: Վերոհիշյալ տարիքային խմբում ընտրեցինք 13 հեղինակի: Իսկ «18-33. Արդի հայ պոեզիայի անթոլոգիան» արդեն պոեզիայի 13 լավագույն անուններին է ներկայացնում: Կարծում եմ` կարողացել ենք ստեղծել լավ անթոլոգիա, որը ցույց կտա այն բոլոր տեղաշարժերը, որոնք կատարվում են մեր պոեզիայի դաշտում, հատկապես երիտասարդ բանաստեղծների ստեղծագործություններում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:

Նա նշեց, որ հեղինակներին ընտրել են` հաշվի առնելով գրական ներկայիս ընթացքի մեջ նրանց ունեցած դերակատարությունը եւ, իհարկե, լավ բանաստեղծությունները:

Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով` երիտասարդ ստեղծագործողներն այսօր շատ են տպագրվում. «Կարելի է ասել, որ տպագրական տարածքի խնդիր չկա, պարզապես քաոսային մի իրավիճակ է առկա, որը երբեմն պետք է համակարգել: Այս առումով անթոլոգիան նաեւ այդ գործառույթն է կատարում եւ կօգնի տեսնել, թե որքանով են այդ անունները ներկայանալի գրական դաշտում»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ օրերս կմեկնարկի արդի հայ արձակին նվիրված գիտաժողով, որը կազմակերպել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Հարգելի Լիլիթ Գալստյան, Դուք մշակութանվեր մարդ եք և, կարծում եմ, հրաշալի հասկանում եք, թե ինչ է նշանակում ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ, հետևաբար Ձեր կազմած անթոլոգիան՝ ըստ մեծի մասին, տխեղծ բովանդակությամբ, մշակութային դաշտում դիտարկելը ուղղակի հանցանք է: Չափանիշների մասին մոռացել եք? Գեղարվեստ – ԳԵՂԵՑԻԿԻ արվեստ… Ինչի մասին ուզում են, թող գրեն, միայն թե ԳԵՂԵՑԻԿԻ չափանիշներով և ոչ թե սեռաախտաբանական գռեհիկ մղումներով: Մեջբերումներ չեմ ուզում անել:

  2. Սամվել Ավդալյան says:

    Մի քանի հեղինակների կարդացել եմ համակարգիչում: Եթե սրանց գրածները պոեզիա է, ուրեմն ԵՊՀ-ի բոլոր բանասեր-դասախոսներին «կախել» է պետք նման պոետներ դաստիարակելու համար: Ու նրանք, ովքեր ֆինանսավորում են նման անհեթեթությունների տպագրությանը, պետք է իմանան, որ եթե մեկնեն անվերադարձ Աֆրիկյան ջունգլիները, հայ գրականությունը մեծ կորուստ չի կրի:

  3. Մարիամ Հերգնյան says:

    Կարդալով այս հեղինակներին ակամայից մտածում եմ ,որքա՞ն պետք է շարունակվի այս բացիթողի վիճակը,յուրաքանչյուր ոք ,ով քիչ թե շատ գիտի հայերեն տառերը վերցնում է գրիչը ու գրում մի զառանցանք,որի իմաստը երևի ինքը ` <> նույնիսկ չի հասկանում:
    <> : Մեջբերում Ալան Դալեսի «Ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրը» հոդվածից:
    Իսկ մի՞ թե հիմա այս երևույթները տեղի չեն ունենում մեր գրականության մեջ,չեմ հասկանում ու՞ ր ենք գնում,ինչի՞ ենք փորձում հասնել…Կարծում եմ պետք է խստորեն վերահսկվի տպվող ամեն մի էջը, համացանցում հայտնված ամեն մի գրական ստեղծագործություն:Եվ գերխնդիրը կայանում է հետևյալ հարցում ,թե ինչպի՞ սի ժառանգություն ենք թողնում ապագա սերնդին,ի՞ նչ ուսուցողական դասեր ենք տալիս նրանց մեր ստեղծագործությունների միջոցով:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930