Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ոչ ախպեր, էդ հայրենիքը քո մեյդանը չէ, յան տվեք»

Ապրիլ 03,2013 18:59

«Իջեւանն արդեն հին քարվանսարա չէ, քարվանսարան դարձել է  Իջեւան: Եվ ով կասկածում է Իջեւանի հաղթանակի, դուխի, հոգու, միասնության մեջ, կարող է տեսնել, որ Իջեւանը` մեր հյուսիսային  դարպասը, ոչ մեկի ստրուկը չէ, ո’չ օտարի, ո’չ թշնամու եւ առավել եւս ո’չ հայ ազգի բռանազավթիչ իշխանությանը: Դուք սիրելի իջեւանցիներ փետրվարի 18-ին հաղթեցիք ձեր ներկայությամբ: Իջեւանը անգամ իշխանական տվյալներով հաղթած քաղաք է:  Դուք ցույց տվեցիք, որ Տավուշը ոչ մեկի ենթական չէ: Որեւէ մեկը` Սարգսյան, Հովհաննիսյան, մարզպետ, քաղաքապետ, չգիտեմ ինչպետ իրավունք չունեն հայ ժողովրդի ողնաշարի , ինքնության անունից ասել` սա ձերը չէ»,- այսօր Իջեւանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ փետրվարի 18-ին Իջեւանն ասել է. «Սա իմ հայրենիքն է, եւ ես հաղթել եմ…ասել է` ոչ ախպերներ, գնացեք ձեր կայսրությամբ, ձեր սուտ հայրենասիրությամբ, ձեր սուտ մարդասիրական հորդորներով, ձեր սուտ քարոզներով: Յան տվեք, որովհետեւ սա Իջեւանն է, սա Տավուշն է: Իջեւանը փետրվարի 18-ին, նորից ապրիլի 9-ին եւ դրանից հետո մեր պապերի հիշատակի առջեւ, երեխաների ապագայի համար բարձրաձայն Աստվածաշնչի վրա եւ Սահմանադրությամբ  ասելու է` ոչ ախպեր, էդ հայրնեիքը քո մեյդանը, բոստանը չէ… Փետրվարի 18-ին, հեյ գիտի Իջեւան, հասկացեք` ինչ եք արել: Եվ հիմա Իջեւանը պիտի որոշի, Գորիսի, Կապանի, Վանաձորի եւ մեր բոլոր քաղաքների եւ գյուղերի հետ մեկտեղ, Սասուն պապի մորուքը վկա է այստեղ, դուք նստելու եք հեռուստատեսության առջեւ,  կանգնելու եք մի քիչ հեռավոր ծառերի տակ, թե գալիս եք հրապարակ՝ մեր ապագայի հրապարակ, ասելու, որ մենք կանք, ներկա ենք, մեզ բացակա չդնեք, ոչ մեկի սեփականությունը,  բոստանը չենք: Փետրվարի 18-ին հաղթանակը դուք տվեցիք, պարտական եմ ձեր առաջ ոչ թե որպես նախագահ, այլ որպես ձեր համաքաղացին: Ձեզ եմ ասում, ոչ թե Սարգսյանին, ոչ թե Հայրապետին, ոչ թե  մարզպետին… Եթե իրենք շատ են ուզում մեր կյանքի գնով , բայց մեր ապրելու հավատամքով ասենք, որ մենք պաշտպանեցինք մեր սահմանը թշնամուց, մեր հայրենիքը: Մի քանի կիլոմետր այն կողմ կգնանք զինվորների մոտ, բայց ոչ նրա համար, որ մեզ կեղեքեն հայրենիքի ներսում, հեգնեն: Թող հարուստը դառնա հարուստ, գործարարը օրենքով սահմանված աշխատատեղ ստեղծի, բայց բոլորը հավասար, հայ մարդը իր հայրենիքում պետք է ունենա կենսաթոշակ , աշխատանք, աշխարհի ամենալավ կրթությունը, ամենալավ պաշտպանվածությունը սահմանից մի քիչ վերեւ…էլ ոչ մի զոհ չենք տալու ներսում, ինչպես Պռոշյանում անամոթաբար երեկ տվեցինք: Անցել են այն ժամանակները»:

Պարոն Հովհաննիսյանը հորդորեց նաեւ ոչինչ չանել իր համար. «Ձեզ համար, մեզ համար: Ուզո՞ւմ եք, կփոխենք: Չե՞ք ուզում, ապրիլի 9-ը կգնանք մեր չար բախտը կանիծենք, խավարը կհայհոյենք, կասենք` էս ինչ եղավ: Ո’չ:  Ազատության հրապարակ` ապրիլի 9-ին ժամը 11-ին: Ո’չ մի թախիծ, ո’չ մի արցունք, ո’չ մի սակավաթիվ ժողովուրդ: Հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը` արեւելքից մինչեւ արեւմուտք, մեկ ժողովուրդ, մեկ ազգ  եւ մեծ պետություն վերջապես: Իմ ուզելը, Փաշինյանի ուզելը բավական չէ; Դուք ուզեցիք փետրվարի 18-ին: Եթե ուզեցինք միասին, ուրեմն ո’չ մի ուժ , ո’չ մի թշնամի, հակառակորդ կամ ժամանակավոր իշխանություն մեր դեմը չի կանգնելու: Ապրիլի 9-ը լինելու է իրավունքի գերակայության, Սահմանդրության հաղթանակի օր»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930