Լի Մատիկյանը յուրացրել է ծովային նավատորմի ոչ պաշտոնական կարգախոսը՝ «Հարմարեցրու, հորինիր և հաղթահարիր», այն բանից հետո, երբ 14 տարեկանում նա միայնակ եկել է Ամերիկա, որ ապրի իր պապի հետ Դետրոյթում: Գրում է «Օրինջ քաունթի ռեջիսթեր» լրատվականը:
Մատիկյանը փախել էր Թուրքիայից, որպեսզի խուսափի միջմշակութային խնդիրներից, որոնց մահմեդական երկրում նա բախվում էր որպես հայ քրիստոնյա: Սակայն ԱՄՆ ժամանելուց մեկ օր առաջ նրա պապը մահացել էր՝ փողոցն անցնելիս նրան խփել էր բեռնատար մեքենան:
59-ամյա Մատիկյանը այժմ զբաղվում է մոպեդների և սկուտերների արդյունաբերությամբ, որոնք հարմարեցված են այնպես, որպեսզի չաղտոտեն շրջակա միջավայրը, աշխատում են էլեկտրականությամբ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ