Քննադատների կողմից իրենց սերնդի լավագույն տրիո ճանաչված «Սիմա» երաժշտական խումբը, որի բոլոր անդամները ազգությամբ հայ են, ապրիլի 13-ին համերգով հանդես կգա Բրոնքսվիլում՝ կատարելով դասական և հայկական ազգային գործեր: Գրում է «Փեթչ» պարբերականը:
«Սիմա» եռյակը Նոր Անգլիայի կամերային երաժշտական մրցույթի առաջին մրցանակակիրն է և ոսկե մեդալակիրը:
«Սիմա» տրիոն ելույթներ է ունեցել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում՝ «Կարնեգի Հոլլ»-ում, Օրինջ շրջանի կատարողական արվեստների կենտրոնում, Շանհայի թատրոնում, Սեուլի արվեստների կենտրոնում:
«Սիմա» խմբի անդամներն են՝ ջութակ՝ Սեմի Մերդինյանը, թավջութակ՝ Անի Քալայջյանը և դաշնամուր՝ Սոֆյա Մելիքյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ