Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյան. Ապրիլի 9-ին ցնցումներ չեն լինելու

Ապրիլ 03,2013 17:34

«Պաշտոնական արդյունքներով նախագահական ընտրություններին Իջեւանում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես որպես իջեւանցի հպարտ եմ դրա համար եւ ծափահարում եմ Իջեւանին այդ հաղթանակի կապակցությամբ: Այն, որ գիտեք ես Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունից չեմ, նրա քաղաքական թիմում չեմ եղել եւ պատճառներից մեկը, որ այսօր մասնակցում եմ այս գործընթացին, այն է, որովհետեւ իմ ծննդավայրի քաղաքական որոշումը, որը նաեւ ՀՀ ժողովրդի որոշումն է, չեմ կարող անմնացորդ չնվիրվել այդ որոշման այդ հաղթանակի պաշտպանությանը»,- քիչ առաջ իջեւանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքերով.« Այսօր այստեղ եմ ձեր որոշմանը ծառայելու: Ազատության հրապարակում եմ եղել ձեր որոշմանը ծառայելու: Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում եմ լինելու էլի ձեր որոշմանը ծառայելու համար: Որովհետեւ հասկանում եմ, որ Հայաստանի ժողովուրդը հաղթել է նախագահական ընտրություններում, եւ նրանք, որոնք հարգում են Հայաստանի Սահմանադրությունը, որի 2-րդ հոդվածն ասում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, նրանք հստակ պետք է կանգնեն ժողովրդի ընտրության եւ հաղթանակի պաշտպանության դիրքերում:

Ժողովուրդը պետք է ցուցադրի իր որոշումը եւս մեկ անգամ: Ես ապրիլի 9-ին լինելու եմ Ազատության հրապարակում: Այնտեղ լիելու եմ ոչ թե նրա համար, որ պարտավոր եմ պաշտպանելու ժողովրդի ընտրությունը, այլեւ նրա համար որ իմ` Ազատության հրապարակում չլինելը կարող է Սերժ Սարգսյանին մտածելու առիթ տա,թե ես համակերպվում եմ իր բռնապետության հետ, բռնակալական իշխանության հետ: Նման բան չի եղել ու չի լինելու… Ազատության հրապարակում եմ լինելու ի նշան այն բանի, որ ոչ միայն չեմ համակերպվել, այլեւ պայքարել եմ անմնացորդ Սերժ Սարգսյանի, քոչարյանասերժական վարչախումբը Հայաստանից արամատախիլ անելու համար եւ բոլոր քաղաքական միջոցներով մինչեւ վերջ պայքարելու եմ հանուն այդ նպատակի իրագործման»:

Պարոն Փաշինյանի խոսքերով, ապրիլի 9-ին ոչ մի սարսափազդու բան տեղի չի ունենալու. «Ոչ մի բախում, ոչ մի ցնցում: Ապրիլի 9-ին Իջեւանի, Կապանի, Գյումրու, Նոր Հաճնի, Աշտարակի, Եղեգնաձորի, Երեւանի եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տոնելու է իր հաղթանակը, որ տարել է 2013-ի փետրվարի 18-ին: Եկեք այդ տոնախմբությանը մասնակցելու: Եկեք ձեր հաղթական բերկրանքը աշխարհին, Հայաստանին, աշխարհասփյուռ հայությանը ի ցույց դնելու: Որովհետեւ այդ օրը շատ բան է որոշվելու: Այդ օրը մենք եւս մեկ անգամ վերահաստատելու ենք, որ մենք չենք ապրելու բռնապետական երկրում, շատ բան ենք արել հանուն ազատության եւ պատրաստ ենք ավելին անել»:

Նրա խոսքերով,իշխանություններն ամեն ինչ արեցին, որ ժողովուրդը փետրվարի 18-ին պարտվի, բայց ճիշտ հակառակը տեղի ունեցավ. «Ժողովուրդը կրեց իր ամենամեծ հաղթանակը, որովհետեւ իշխանությունն այդ օրը ժողովրդին եւ փող բաժանեց եւ շատ բան արեց: Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին չկար հզոր ընդդիմադիր քաղաքական դաշինք, բայց ժողովուրդն առանց ուղղորդման կայացրեց իր որոշումը. Այն է` ինքն է Հայաստանի Հանրապետության տերը… Իջեւանը հստակ ոչ է ասել բռնապետությանը: Իջեւանը հստակ ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Եվ եթե այսօր շատերը չեն եկել, ուզում եմ հավատալ`չեն եկել, որ գործերը դասավորեն, որ ապրիլի 9-ին առավոտից լինեն Ազատության հրապարակում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930