Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ փոխնախագահ. «Բարգավաճ Հայաստանը» լքել է իր ընտրազանգվածին երկրի համար ամենավճռորոշ պահին, և երաշխիք չկա, որ հետո էլ չի անի դա

Ապրիլ 03,2013 17:10

Ցանկացած այլ քաղաքակիրթ երկրում կուսակցությունը, որը երկրորդ տեղն է զբաղեցրել խորհրդարանական ընտրություններում`իշխանությունից ընդդիմության շարքը կտրուկ անցնելու ճանապարհով, այդպիսով խլելով ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, խիստ քննադատելով կառավարող վարչակարգը, մեծ փոփոխություններ խոստանալով իր ընտրողներին, իսկ դրանից հետո չմասնակցելով երկրի համար ամենավճռորոշ քաղաքական գործըթնացին, ինչպիսին նախագահական ընտրություններն են, իրավունք չէր ունենա մասնակցելու քաղաքական այլ գործընթացների, օրինակ`Ավագանու խորհրդի ընտրություններին:   ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվացումը Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների նախաշեմին:

«Բարգավաճ Հայաստանը» հիասթափեցրել է իր ընտրողներին`բախտի քմահաճույքին թողնելով իր ընտրազանգվածին: Այն, որ որպես ընդդիմադիր կուսակցություն ներկայացող իր մեծությամբ երկրորդ կուսակցությունը չի մասնակցում նախագահական ընտրություններին, արդեն վատ է, բայց ավելի վատ է, երբ ԲՀԿ-ն նույնիսկ հարկ չի համարել ինչ-որ կերպ կողմնորոշել իր ընտրազանգվածին ընտրությունների նախաշեմին կամ փորձել բացատրել իր պասսիվ դիրքորոշումը երկրի ապագայի համար այդքան նշանակալի իրադարձության առնչությամբ, ինչպես դա արեցին, ասենք, Հայ ազգային կոնգրեսը և ՀՅԴ-ն: ԲՀԿ նման վարքագիծն ուղղակի հակասում է համընդունելի քաղաքագիտական ստանդարտներին»,- նշել է Շարմազանովը:

Ըստ որում, ԱԺ փոխնախագահն ավելի քան տարօրինակ է համարել նախագահական ընտրություններից հետո ձմեռային քնատությունից ԲՀԿ հանկարծակի արթնացումը: «Նույնիսկ նախագահական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարությունը հարկ չհամարեց հստակ բացատրություններ տալ իր ընտրողներին` նախընտրելով ընդհատակ անցնել և լռել: Ավելի քան երեք ամիս ԲՀԿ-ն լիակատար լռություն է պահպանել երկրում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, և ահա Երևանի Ավագանու ընտրությունների նախաշեմին կուսակցությունն սկսել է քաղաքական կյանքի նշաններ ցույց տալ՝ կրկին հավատարիմ մնալով նախկին գործելակերպին, քննադատելով իշխանությանը, անիրագործելի խոստումներ տալով: Բայց որտե՞ղ են երաշխիքները, որ ԲՀԿ-ն կրկին չի լքի իր ընտրողներին երկրի և ժողովրդի ապագայի համար ամենավճռորոշ պահին»,- նշել է փոխխոսնակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930