Երևան-Վան չվերթի հետաձգվելը ի նպաաստ Հայաստանի էր, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Ես մեծ զարմանքով արձագանքեցի, որ Թուրքիան հրաժարվեց Երևան-Վան չվերթից մինչև ապրիլի 24-ը: Այսպես Հայաստանը կռվան չտվեց Թուրքային, որով նրանք համայն աշխարհին կարող էին հայտարարել, որ հայերի հետ որևէ շրջափակում չունեն և նույնիսկ երկրորդ չվերթն են իրականացնում», -ասաց թուրքագետը:
Նա նաև նշեց, որ ամեն դեպքում թուրքերը բիզնես մտածելակերպ ունեն և նաև հաշվարկեցին, որ այդ չվերթի օգտագործումը այնքան էլ շահավետ չէր Թուրքիայի համար:
«Բացի այդ Թուրքիան վախենում է, որ հայերի մեծ հոսք կլինի Արևմտյան Հայաստան, որի արդյունքում էլ ծպտյալ հայերի նոր խմբեր կբացահայտվեն, ինչից էլ կմեծանա հայերի պահանջատիրությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ», -ավելացրեց Արտակ Շաքարյանը:
Կարդացեք նաև
Թուրքագետի կարծիքով Երևան-Վան չվերթը թուրքերը նախատեսում են մեծ շուքով բացել 2015թ.-ի ապրիլին, որն էլ Հայաստանի համար «մեծ ապտակ կլինի»:
Նա տեղեկացրեց, որ այժմ Թուրքիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին պատարստվում է՝ այն հերքող հուշահամալիրներ բացելով, ինչպես նաև վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր նկարելով:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին ներկայիս վիճակին, պարոն Շաքարյանը այն համեմատեց բարդ շախմատային խաղի հետ, երբ ոչ մի խաղացող չի անում որևէ քայլ՝ սպասելով դիմացինի սխալին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ