Որոշ լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որը մեղադրվում է Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու մեջ, եւ այժմ գտնվում է երկամսյա կալանքի մեջ, ցուցմունք է տվել եւ ընդունել իր մեղքը:
Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հերքեց տարածված լուրը. «Պաշտոնապես հայտարարում ենք, որ Վարդան Սեդրակյանը իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ եւ այն չի ընդունել»,-նշեց Սիրունյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև