ՀՀ առողջապահության նախարարի 2010-ի հոկտեմբերի 27-ի N_1720-Ա_ որոշմամբ` moh.am/Cnndognutyun/Child_certifikat_hraman.doc 2011-ից ներդրվեց Երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգը: Համակարգի ներդրման հարցում հիմք են ընդունվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման 2010-2015թթ. ազգային ռազմավարության» դրույթները: Հավաստագիրը մինչեւ 7 տարեկան երեխաներին հնարավորություն է տալիս անվճար բուժօգնություն ստանալ հանրապետության ստացիոնար բոլոր բուժհաստատություններում: Սակայն շատ դեպքերում այս սկզբունքը չի պահպանվում:
Aravot.am-ի հետ զրույցում Արմինե Հովհաննիսյանը, որը 1 տարեկան 8 ամսական երեխայի մայրիկ է, պատմեց, որ իրենք «Արաբկիր» բժշկական համալիրում տճահ իրավիճակում են հայտնվել: Նա ներկայացրեց միջադեպը. «Դուստրս պահարանն իր վրա էր շրջել, ուստի շտապ նրան տարանք «Արաբկիր» բժշկական համալիր, որպեսզի բժիշկը ստուգի` արդյոք կոտրվածքներ չկա՞ն, երեխայի առողջական վիճակը նորմա՞լ է, թե՞ ոչ: Այնինչ, երբ ցույց տվեցինք հավաստագիրը, մեզ տեղեկացրին, թե չեն կարող անվճար սպասարկել, քանի որ պոլիկլինիկայից ուղեգիր չունենք: Դեպքը պատահել էր երեկոյան, իսկ այդ ժամին ոչ մի պոլիկլինիկա չէր աշխատում, հետևաբար մենք չէինք կարող որևէ ուղեգիր վերցնել: Այդ պատճառով նրանք հրաժարվեցին անդադար լաց եղող երեխային զննել՝ մինչև չկատարենք վճարում: Ցավոք, բայց այս դեպքը միակը չէր: Մեկ ուրիշ անգամ էլ երեխան ականջօղ էր կուլ տվել, ու նորից այցելեցինք «Արաբկիր» բժշկական կենտրոն, որպեսզի ռենտգենային հետազոտություն իրականացնեն: Իսկ բուժհաստատությունում կրկին հրաժարվեցին մեզ անվճար սպասարկել: Իհարկե, երեխայի համար ծնողը գումար չի խնայում, մենք էլ վճարեցինք, բայց ես ցավում եմ, որ ծնողի և երեխայի իրավունքները պաշտպանված չեն»:
Հիշեցնենք, որ երբ ծրագիրը նոր էր ներդրվել, ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը տեղեկացրել էր, որ մինչև 7 տարեկան երեխաներին պարտավոր են սպասարկել անվճար, նույնիսկ հավաստագրի բացակայության դեպքում, անգամ հավաստագիրը հնարավորություն է տալիս անվճար վիրահատությունների ենթարկվել։
Aravot.am-ը «Արաբկիր» բժշկական կենտրոնի հիմնադիր Արա Բաբլոյանից հետաքրքրվեց` արդյոք բժշկական կենտրոնում իրավունք ունեի ՞ն հրաժարվել անվճար սպասարկել երեխային: Նա պատասխանեց. «Ամեն երեխա և անձնավորություն ՀՀ-ում ունի իր ընտանեկան բժիշկն ու մանկաբույժը, որը պարտավոր է պետական ծրագրի շրջանակներում անվճար սպասարկել իր հիվանդին: Ուստի դա ընտանեկան բժշկի, կամ պոլիկլինիկայի բժշկի գործառույթն է: Եվ միայն նրա կողմից տրված ուղեգրի դեպքում կարող են ստանալ անվճար բուժօգնություն: Հակառակ դեպքում, եթե ՀՀ-ի ուղիղ կեսը որոշի բուժվել «Արաբկիրում», այդ դեպքում նրանց բժշկի գործն ով պետք է անի: Ուստի եթե պոլիկլինիկայի, կամ ընտանեկան բժիշկը գտնում են, որ երեխան տվյալ դեպքում ունի նեղ մասնագետի կարիք, ապա ուղեգիր է տրամադրում, որպեսզի երեխան այցելի նեղ մասնագետի: Ընտանեկան բժշկի և մանկաբույժի կողմից տրված ուղեգիրը հիմք է հանդիսանում պետպատվերի համար: Այս ամենը կանոնակարգված է չափորոշիչներով»:
Կարդացեք նաև
Մինչ այժմ 7 տարեկան երեխաներին անվճար բուժօգնության շուրջ 100.000 հավաստագիր է տրամադրվել: Իսկ պետությունը 3 մլրդ դրամի շրջանակներում ՀՀ ստացիոնար բոլոր բժշկական հաստատություններին հատկացումներ է կատարել, ուստի վերջիններս պարտավորված են մինչեւ 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը իրականացնել բացառապես անվճար։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
դե գիտես ոնց… դա ապահով Հայաստաննա, դա իրար հաջորդող կրիզիսների ճիրաններում տառապող Ճապոնիան չի, որ օտարերկրյա քաղաքացի բայց Ճապոնիայի ռեզիդենտ երեխաներին ապահովեն ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՆՎՃԱՐ բուժսպասարկմամբ (Աստված չանի պետք գա) ու ամիսը 10 000 յեն նպաստով,
որ ընդամենը 6 ամիս շարունակ կենսաթոշակային ֆոնդ ամսեկան 11 000 յեն ներդնելով քեզ հետագայում ապահովեն ամիսը 70 000 յեն կենսաթոշակով, եթե թոշակառու տարիքում որոշես ապրել Ճապոնիայում, ընդ որում Ճապոնիայից մեկնելիս կարաս որոշես, որ չես ուզում ոչ մի կենսաթոշակ ապագայում ու քո ներդրած գումարն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ վերադարձնեն քեզ
Պրն.Բաբլոյան, ինձ թվում ,որ ՀՀ մյուս բժիշկների զբաղվածության հարցը ձեզ այդքան էլ չպետք է հուզի: Իսկ եթե ՀՀ-ի ուղիղ կեսը որոշի բուժվել «Արաբկիրում» ապա պարապ մնացած բժիշներին Ձեր մոտ աշխատանքի ընդունեք: Չէ՞ որ այդ «անվճար» բուժօգնության համար պետությունից գումարներ եք ստանում:
P.S. Եթե էտ բոլորին անվճար բուժեն, բա պարոնայք ո՞նց հարստանան: Հ՞ըըը