Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի թեժ հանդիպումը՝ Սեւանում (տեսանյութ)

Ապրիլ 03,2013 15:38
PrevPhoto
NextPhoto

«Ժառանգության առաջնորդը» բռնացրեց Սեւանում թաքնված ոստիկաններին

Սեւանում ինչպես եւ ենթադրվում էր, Րաֆֆի Հովհաննիսյանի զորահավաքի ժամանակ, հանդիպման ողջ շրջապատը հեղեղված էր ոստիկաններով: Աչքի չզարնելու համար, նրանք մտել էին ամեն մեկը տարածքի մի օբյեկտ՝ խանութ, դեղատուն: Բայց հաշվի առնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սովորության համաձայն ուղիղ հանդիպման վայր չի գալիս, շրջում է քաղաքում, մտնում վարսավիրանոցներ, խանութներ, մոտ 5 ոստիկան, այսպես ասած, «բռնվեցին»: Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկաններին ամեն անգամ խանութներում հանդիպելիս հարցնում էր՝ «գնումների՞ եք եկել»:

Հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց. «Ով մտավ խանութ մի հատ Սեւանում եւ սպառնաց տողատակով, նամյոկով՝ վաղը Սեւանի դատարանի առջեւ ինքը կանգնելու է: Մի՛ անգամ էլ փորձեք մեր երեխաների աչքի առաջ դեմ կանգնեք մեր քաղաքացիներին»: Նա կոչ արեց ոստիկաններին չթաքնվել, դուրս գալ:

«Անցած անգամ ես պատվով, հարգանքներով բարեւեցի քաղաքապետին, որովհետեւ ուրիշ տեղեր իրենց շակալներին, անգամ իրենց մանկավարժ ուսուցիչներին, Կապանում ուղարկում են՝ ինձ հետ զրույց անելու: Վախկոտները, կեղծ հայրենապաշտ, ժողովրդին թալանած, արյունը ծծած անցյալ մարդիկ, պաշտոնյաներ: Ես հարգեցի: Իսկ հարգանքի փոխարեն ի՞նչ արեց: Մի կին ռիսկ արեց ասի, որ ներողություն, ես համաձայն չեմ: Եվ ի՞նչ արեց՝ դատ բացեց կնոջ նկատմամբ: Ասելիք ուներ՝ թող ինձ ասեր, կնո՞ջ նկատմամբ: Սա՞ է Սեւանը»,-ասաց նա:

Նա նշեց, որ իր մասին էլ սուտ, ճիշտ, վիրավորական հայտարարություններ եղել են, բայց ինքը դատի չի տվել ոչ մեկին. «Գնում եք դատարան եք կանչում մի կնոջ նկատմամբ, ով ճշմարտություն է ասում»:

Մի մարդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ սկսեց գոռալ՝ ցույց տալով  հավաքվածներին, որ «սրանք սվոլոչներ են, հենց իրանք են ընտրակեղծիքներ արել, էսօր եկել են միամիտ դեմքով կանգնել են: Հերիք եղավ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում էր կանխել ընթացքում առաջացող բախումներն ու արձագանքները:

Միջադեպ եղավ նաեւ, երբ տարածքում հայտնվեց ՀՀԿ-ի կրծքանշանով մի մարդ ու վստահեցրեց, որ ընտրվել է Սերժ Սարգսյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Վաղուց նախագահական ընտրությունները ավարտվել են տիկնայք ու պարոնայք: Լավ թե վատ դա տեղի է ունեցել:

    Ես կարծում եմ, որ լավ են ընթացել ընտրությունները, սակայն դա էլ կարեվոր չէ:

    • aragast says:

      արմեն,մենք չենք հարմարվելու,դու հարմարվիր,կամ էլ անկեղծ խոսիր մարկանց հետ և իմացիր գոհ են սերժ սարգսյանից ու նրա դրած կառավարությունից,ինքդ որոշիր,իսկ եթե արդեն որոշել ես,ուրեմն օգտվում ես արտոնություններից,և քո քրտինքով չես ապրում։

      • Հրանտ Պապիկյան says:

        Չգիտեմ, առագաստը անունդ ա, թե ուղղակի ուղեցել ես նշես, որ քամի շատ ես սիրում, բայց երևում է դպրոցում լավ չես սովորել: Մարդկանց անունները փոքրատառով գրելը եթե քո կարծիքով “քաջություն” է, ապա իմ կարծիքով` անգրագիտություն կամ անդաստիարակություն: Թե որն է, ինքդ որոշիր, իսկ եթե արդեն որոշել ես… կարող ես բացակայես….

  2. Նորիկ Ղազարյան says:

    Հրանտ Պապիկյան,եթե հիշողությունս չի դավաճանում,Դուք,ժամանակին նկատողություն էիք անում մարդկանց դու-ով դիմելու համար։Թե՞ ժամանակները փոխվեցին։Սիրուն չի․․․․․))))

    • Հրանտ Պապիկյան says:

      Բայց առագաստը կարծեմ անձ չէ, այլ իր: ՈՒղղակի երևի գրել կարդալ իմացող առագաստ է, հետո իր անունը նույնպես փոքրատառով է գրել, Արմենին դու-ով է դիմել: Եթե հոգնակի դիմեմ, կստացվի ` “առագաստներ”)))))), հարգելի Նորիկ Ղազարյան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930