Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը կմսխի՞ իր քաղաքական կապիտալը

Ապրիլ 03,2013 15:22

ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի համոզմամբ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանար իրացնել նախագահական ընտրություններում ձեռքբերածը, քաղաքական դաշտում նոր լիդեր կունենայինք:

«Ցավոք դա տեղի չունեցավ, իհարկե, դա հեշտ խնդիր չէր: Այսօր մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ քաղաքական դաշտում հնչում են հայտարարություններ, որոնք ընկալելի չեն ոչ միայն քաղաքական մյուս ուժերի, այլեւ՝ շատ հաճախ իր զինակիցների համար: Բոլորը սպասում են, թե ինչ պետք է ասի հերթական անգամ պարոն Հովհաննիսյանը: Համաձայնեք, որ սա բնական կարգավիճակ չէ: Քաղաքական ուժն ու լիդերը հրապարակում են իր ծրագրերը հանրությանը քաղաքական մյուս ուժերին տեղեկացնում, եւ սա է երաշխավորում տեւական հաջողությունների ընթացքը: Բայց այս դեպքում ամեն ինչ պայմանավորված է մի անձի ընկալումների շրջանակում ձեւավորված տեսակետից: Հասարակությունը երկար ժամանակ այդ կարգավիճակին համակերպվել չի կարող: Պետք է սպասենք մինչեւ ապրիլի 9-ը, որովհետեւ պարոն Հովհաննիսյանը ապրիլի 9-ը համարում է շրջադարձային օր՝ իր եւ շարժման համար…Այս պարագայում հանգուցալուծումն այն է, որ պարոն Հովհաննիսյանն իրականացնի այն հնարավորությունները, որոնք իրեն տրվել էր նախագահական ընտրությունների արդյունքում: Այն է՝ այդ մեծ, 37 տոկոսանոց կապիտալը դարձնի իր քաղաքական կապիտալը եւ չմսխի այդ կապիտալը, որովհետեւ մոտ ապագայում նաեւ ունենք ավագանու ընտրություններ»,-ասաց Գագիկ Մինասյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930