«Известия»-ի օգտատերերից մեկը տեղեկություն է տարածել, թե ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» հարձակվող Արաս Օզբիլիսով հետաքրքրվել սկսել են Մոսկվայի «Սպարտակն» ու «Լոկոմոտիվը»: Սակայն ֆուտբոլիստն այդ առիթով ասել է հետեւյալը. «Շատ հաճելի է, որ իմ պրոֆեսիոնալ ապագան կապում են այդպիսի ուժեղ ակումբների հետ: Բայց այս պահին ես «Կուբանի» խաղացող եմ եւ Կրասնոդարում գոհ եմ ամեն ինչից: Ամբողջովին կենտրոնացած եմ մեր թիմի մրցելույթների վրա: Մենք հիանալի կոլեկտիվ ունենք եւ բոլորը տրամադրված են մարտականորեն: Շատ կարեւոր է այս մրցաշրջանն արժանապատիվ ավարտել եւ պայքարել Եվրոպայի ուղեգրի համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ