Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ծանոթացել է Չարենցավանի արդյունաբերական ձեռնարկությունների ներդրումային ծրագրերին

Ապրիլ 03,2013 15:09

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Չարենցավանի «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» և  «Ձուլակենտրոն» արդյունաբերական գործարաններ՝ ծանոթացել կատարված ներդրումների արդյունքներին և ձեռնարկությունների զարգացման ծրագրերին:

Մասնավորապես, տեղեկացվել է, որ վերջին երկու տարիների ընթացքում «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ»-ը, որը զբաղվելու է ամրանների արտադրությամբ, իրականացրել է մոտ 30 մլն դոլարի ներդրում: Դրա արդյունքում ընկերությունում ներդրվում է «Siemens VAI» ընկերության համապատասխան սարքավորումները (ամրանների գլոցման հաստոն` ավտոմատ համակարգով, հիդրավլիկ մկրատ` ջարդոնների մանրացման համար, ձուլման շերեփ և այլն):

ՀՀ կառավարության որոշմամբ երեք տարի ժամկետով հետաձգվել է «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ»-ի ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը: Վերազինման աշխատանքների արդյունքում ընկերության արտադրական հզորությունները թույլ կտան տարեկան արտադրել մոտ 125 հազ.տ 8-32մմ տրամագծով ամրաններ, որի մոտ 30 տոկոսը նախատեսվում է արտահանել:

Վերազինման աշխատանքները կավարտվեն 2013թ. հունիս-հուլիս ամիսներին, որի արդյունքում կստեղծվեն մոտ 350 նոր աշխատատեղեր՝ միջինը 120 հազար դրամ աշխատավարձով: Ներկայում շարունակվում են անհրաժեշտ ապրանքների ներմուծման և տեղադրման աշխատանքները:

Վարչապետ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են ընկերության ներդրումային նոր ծրագրերը, որոնք ուղղված են լինելու աշխատատեղերի ավելացմանը, ինչպես նաև այդ գործընթացներում պետության կողմից տրամադրվելիք հնարավոր օժանդակությանն ու գործիքակազմին: Տիգրան Սարգսյանը ողջունել է ներկայացված ծրագրերը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել տարբեր միջոցներով: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ունեն թափուր աշխատատեղեր և անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների կարիք, որոնց ձեռնարկությունը մտադիր է հրավիրել Ռուսաստանից:

Այնուհետև վարչապետը եղել է պողպատե, թուջե և ալյումինե ձուլվածքների արտադրության բնագավառում մասնագիտացած «Ձուլակենտրոն» գործարանում, որը ձուլվածքներ է թողարկում հանրապետության արդյունաբերական տարբեր ոլորտների համար:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930