Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյանը «Առաքելություն» կուսակցությանը համեմատեց մոխրագույն ձիուկի հետ

Ապրիլ 03,2013 14:51

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տվյալներով, առաջիկա ավագանու ընտրություններին Երեւանի ընտրողների 67 տոկոսն է ակտիվ ընտրող:

«Այսինքն՝ 3-ից մեկը ընտրական գործընթացներով հետաքրքրված չէ… Հիմա տալիս ենք մեկնարկային փուլի տվյալները: Երեւանի ընտրություններով հետաքրքրված 67 տոկոսից 28 տոկոսը հնարավորինս բոլոր իրադարձություններին աշխատում են լինել իրազեկ, 27 տոկոսը միայն կարեւոր իրադարձություններին է հետեւում, 12- տոկոսը դեռ չի հետեւում, այսինքն՝ ընտրությունները հենց հասնեն կիզակետին, նոր կսկսեն հետեւել»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց սոցիոլոգը:

Մարտին 1290 ընտրողների միջեւ անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում սոցիոլոգը պարզել է, որ ընտրողներն ամենաշատը տեղեկացված են

ՀՀԿ-ի մասնակցության մասին: 82 տոկոսը՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ից՝ 58,4 տոկոսը,

«Ժառանգությունից»` 42,2 տոկոսը, ՕԵԿ-ից `20,7 տոկոսը, ՀՅԴ-ից` 13 տոկոսը,

Կոնգրեսից` 12,1 տոկոսը եւ «Առաքելությունից»` 7 տոկոսը:

«Առաքելությանը» չենք մտցրել հաշվարկի մեջ, որովհետեւ կանխատեսում ենք, որ նա վարկանիշային սանդղակի հազիվ մեկ տոկոսն անցի: Չենք ուզում ջանք ու եռանդ ծախսել: Դա կոչվում է մոխրագույն ձիուկ, որը մրցաշարի մեջ չի երեւում, դրանց չենք դիտարկել»:

Իսկ քաղաքապետի թեկնածուներն ըստ կուսակցությունների՝ հարցին, կրկին ՀՀԿ-ի թեկնածուն է առաջատար դիրքերում: Ըստ սոցիոլոգի` ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի մասին իրազեկ են 72,6 տոկոսը, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի` 29,9 տոկոսը, «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանի` 12,3 տոկոսը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի եւ ՕԵԿ-ական Արմեն Երիցյանի մասին՝ 7,5 տոկոսը եւՎիգեն Խաչատրյանի մասին` 4,7 տոկոսը:

Ի դեպ, ինչպես պարոն Ադիբեկյանն ասաց, այս սոցիոլոգիական հարցումները 4 պատվիրատու ունի. «Մեկը ՀՀԿ-ն է, մեկը մասնակից կուսակցություն է, իսկ երկուսն էլ տեղամասային շտաբներն են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Պարոն Ադիբեկյան, մոխրագույն ձիուկ,темная лошадка, նշանակում է ,թեկնածու, որը հաղթում է մրցաշարը,բոլորի կողմից շատ անսպասելի կերպով: Երբ ասում են темная лошадка նկատի ունեն, որ հենց այդ թեկնածուն կարող է հաղթել, իսկ դուք ասում եք որ այդ կուսակցությունը նույնիսկ 1 տոկոս չի հավաքի:Եթե Դուք չգիտեք պայմանական բառակապակցությունների իմաստը , ինչպես եք Դուք նման մեծ նշանակություն ունեցող սոցհարցումներ իրականացնում? Բացատրում եմ օրինակի վրա, եթե պարոն Ադիբեկյանը մասնակցեր աշխարհի լավագույն սոցիոլոգ նամինացիային և հաղթեր, կամ շատ քիչ մնար,որ հաղթեր ,բոլորը կասեին,- այ քեզ Ադիբեկյան-իսկական մոխրագույն ձիուկ::ՃՃՃՃ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930