Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպայկա» ընկերությունը գյուղացիներից կգնի 2500 տոննա կարտոֆիլ». Փոխնախարար

Ապրիլ 03,2013 14:26

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ  պտուղ-բանջարեղեն վերամշակող գրեթե բոլոր գործարանները պատրաստ են պայմանագրեր կնքելու գյուղացիների հետ:

«Եթե լինեն գործարաններ, որոնք չեն ցանկանա պայմանագրեր կնքել, մենք արդեն աշխատանքներ կտանենք այդ գործարանների հետ կամ գյուղացիներին կուղղորդենք այլ գործարաններ»,-նշեց փոխնախարարը ու հավաստիացրեց, որ կարտոֆիլի բերքի իրացման հետ կապված գյուղացիներն անհանգստանալու առիթ չպետք է ունենան:

«Կարտոֆիլի մեծածավալ գնում իրականացնելու է «Սպայկա» ընկերությունը: Արդեն մի քանի օր է՝ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում սկսվել են այդ աշխատանքները: Առաջիկա մի քանի օրերին Արագածոտնի մի քանի համայնքներից կսկսեն իրացնել: «Սպայկա» ընկերությունը պատրաստ է գնելու շուրջ 2500 տոննա կարտոֆիլ»:

 Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930