Երեկ Երեւանում տեղի ունեցավ Աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միությունների, Եզդիների ազգային դիվան կազմակերպությունների համատեղ նիստ, որին իրենց մասնակցությունը բերեցին ինչպես Երեւան քաղաքի, այնպես էլ վերոնշյալ կազմակերպությունների՝ ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզերի մասնաճյուղերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ այլ հեղինակավոր անձինք։ Նիստի օրակարգում արծարծվեց մեկ հարց.
2002թ. մայիսի 1-ին աշխարհում առաջին անգամ՝ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ, Հայաստանի իշխանությունների միջնորդությամբ, Եվրոպայի Խորհուրդը ճանաչեց եզդիների լեզուն եւ ազգային պատկանելությունը։
Այս կապակցությամբ նիստի մասնակիցները միաձայն որոշեցին՝ այսուհետեւ մայիսի 1֊ը համարել համայն աշխարհի եզդիների միասնության տոն (Այդա յակտյա էզդիե թըմամյա դընիաե)։
Կոչ արվեց ամբողջ աշխարհի եզդիներին. այսուհետեւ իրենց ընտանիքներում յուրաքանչյուր մայիսի 1֊ին այդ օրը նշելու միասնաբար եւ հանդիսավորությամբ:
Աշխարհի եւ Հայաստանի
եզդիների ազգային միությունների, Եզդիների ազգային
դիվանի նախագահություններ
Նախագահ՝ ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ