ՀՀԿ-ական պատգամավորը`«Ժառանգության» առաջնորդին
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանին վրդովվեցնում է այն, որ այսօր բոլոր ուժերը խոսում են ժողովրդի անունից, մինչդեռ, իր կարծիքով, ՀՀԿ-ն մշտապես մեծամասնություն ունենալով երբեք դա չի արել: Այս համատեքստում, այսօր «Հայացք» ակումբում նա հիշեց նախօրեին Գյումրիում «Ժառանգության» առաջնորդի հայտարարությունները. «Ես տեսնում եմ, այսօր լինելով փոքրամասնություն, ինչպես են խոսում ամբողջ ժողովրդի անունից: Ես դա համարում եմ աններելի քայլ, որովհետեւ, ինքս էլ երեկ հեռուստացույցով տեսա, թե ինչպես երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում ասաց`մեր դեմ խաղ չկա: Դուք պատկերացնում ե՞ք, եթե դա ասեր ՀՀԿ որեւէ ներկայացուցիչ`ի՞նչ կլիներ: Ես կարծում եմ, որ օրենքից դուրս աշխատելը ոչ մեկին հարիր չէ եւ մենք դա որեւէ մեկին թույլ չենք տալու: Կիսահեղափոխական կոչեր անել, դրդել այն մարդկանց, ովքեր, այո, այսօր խնդիրներ ունեն, խաղալ այդ նուրբ լարերի վրա, երեւի թե աններելի է: Նաեւ աններելի է ապրիլի 9-ին հարամել, աղավաղել ինագուրացիան: Իրականում, եթե մարդը սիրում է իր երկիրը, պետք է կարողանա կամք ունենալ եւ շնորհավորել իր նախագահին ու հասկանա, որ եթե իր ուժը չի անցել, դրա համար ուրեմն օբյեկտիվ պատճառներ կան»:
Ստեղծված իրավիճակում բանախոսը մեկ ելք է տեսնում. կամ պիտի հրաժեշտ տան քաղաքականությանը կամ պետք է հավաքվեն ինչ-որ ծրագիր մշակեն եւ ներկայացնեն մարդկանց: «Ներկա գործելաոճը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Ես չեմ հավատում, որ իրենց շրջապատում կան մարդիկ, ովքեր ավելի ազնիվ կաշխատեն: Մենք այդ պորտֆելները վաստակել ենք`մասնակցելով եւ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին»,- ասաց տիկին Աճեմյանը`պատասխանելով «Ժառանգությանը» որոշ պաշտոններ զիջելու մասին հարցին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Եթե չեմ սխալվում դերասան Դեղտրիկյանի կինն է:
Ամաչում եմ իր փոխարեն…..Հիմա այս կինը կարող է ուղիղ աչքերով նայել մեզ ու ասել, որ հավատու՞մ է իր իսկ խոսքերին…..
Չգիտեմ ում կինն է, գիտեմ, որ այդ ենթադրության պատասխանը ինձանից չեք ակնկալում,
սակայն ասեմ, որ իսկապես ամեն ինչ, կրկնում եմ ամեն ինչ հախուռն է և դա ցավալի է:
Եթե քաղաքկան գործիչը այդքան զգացմունքային է, իրենից լիքը վտանգներ սպասեք:
Մանո ամեն ինչ կմարի ժամանակի ընթացքում ու դա երկար ժամանակ չի պահնջի:
Արդեն ժամանակն է, որ հասկանանք սա չի ձևը, ընտրություններում հաղթելու: Սա իմ
կարծիքը չէ, սա փաստ է վերջին 15 տարիների փորձով ապացուցված:
Պետք է տևական գործունեություն ժողովրդի հետ ու ժողովրդի համար, որը ինքնաբերաբար
կբերի բացահայտ հաղթանակի: Ամեն անգամ ընտրարշավի ժամանակ գտնվում է մեկը, որ
ուզում է նախագահի աթոռը, սական մինչ դա պետք էր տարիներով հասնել փոքր
արդյունքների ժողովրդի մասնակցությամբ: Ընդիմադիր կուսակցությունները ալարում են
ու ազնիվ չեն նաև ձեր նկատմամբ ուզում են չչարչարվելով ունենան իշխանություն:
Հետևություն. իրենք ոչնչով լավը չեն, եթե ավելի վատը չեն իշխանություններից:
Ախր,չի կարելի այդքան կույր լինել…Դուք անհոգ,ապահովված ապրում եք,իսկ ժողովուրդը աղքատությունից մեռնում է,գաղթում է…:Այնպես ուրախ,ժպտադեմ հարցազրույցներ եք տալիս,որ ինձ թվում է բեմում եք,խաղում եք ձեր հորինած պիեսում ձեր ամուսնու հետ:Կարծում եմ,ձեր մասնագիտությունը օգնում է տարբեր կերպարներ մարմնավորելուն: