Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տրամաբանելու եւ ողջամիտ եզրահանգումներ անելու հերթն իրենն է»

Ապրիլ 03,2013 13:49

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ «Ժառանգության» առաջնորդին

– Հավանական համարո՞ւմ եք, որ Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը կարողանա լուրջ հաջողություններ գրանցել եւ ՀՀԿ-ի ձեռքից վերցնել մայրաքաղաքի իշխանությունը՝ հակակշիռ դառնալով իշխող Հանրապետական կուսակցությանը, ինչպես իրենց պնդումներում նկատում են ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

– Երեւանի ավագանու ընտրություններում լուրջ հաջողություններ կգրանցի ՀՀԿ-ն, քանի որ քաղաքացիների աչքի առաջ են ամենօրյա աշխատանքները, որոնք ուղղված են Երեւան քաղաքի բարեկարգմանը, կանաչապատմանը, իր բնակիչների եւ հյուրերի համար հարմարավետության ապահովմանը, այսպիսով՝ Երեւան քաղաքի համաչափ զարգացմանը: Բացի այդ, իշխող Հանրապետական կուսակցության ցուցակում տեղ են գտել տարբեր ոլորտների ներկայանալի գործիչներ: Եվ այն գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որի կառավարման վերջին տարիներին գրանցվել են մի շարք հաջողություններ մայրաքաղաքի զարգացման բոլոր ուղղություններով:

Ակնհայտ է ինչպես արված գործը, այնպես էլ այն արդյունավետ շարունակելու եւ էլ ավելի լավ Երեւան ունենալու ՀՀԿ-ի կամքը:

– Ո՞ր ուժին եք համարում ՀՀԿ-ի համար լուրջ մրցակից Երեւանի ավագանու ընտրություններում՝ ԲՀԿ-ի՞ն, որը խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրեց, թե՞ «Ժառանգությանը», որի թեկնածուն նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրեց:

– Ընդհանրապես, ընտրություններում մենք չենք թերագնահատում մրցապայքարի դուրս եկած որեւէ քաղաքական ուժի հնարավորությունները, սակայն արված գործերը եւ դրանց շարունակականությունն ու զարգացումն ապահովող ծրագրերով մրցապայքարի դուրս գալը բոլորովին այլ բան են..

– Այսինքն՝ Ձեր կարծիքով, մյուս քաղաքական ուժերը իրենց կենսագրության ընթացքում որեւէ գործ չե՞ն արել:

– Ամեն քաղաքական ուժ էլ ունի անցած ճանապարհ եւ արված գործ, այստեղ խոսքը մայրաքաղաքի համար արված գործի մասին է: Իսկ մայրաքաղաքում, մայրաքաղաքի համար գործ անելու հնարավորություն ունեցել ենք մենք՝ ՀՀԿ-ն, եւ արել ենք: Ու դրա արդյունքներն ակնհայտ են բոլորի համար՝ օր օրի գեղեցկացող եւ նոր դեմք ընդունող մայրաքաղաք:

– Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը դադարեցրեց, բայց կարծես երկխոսելու չի շտապում: Ի՞նչ լուծումներ եք տեսնում:

– Ժողովրդավարության սկզբունքներին եւ արժեքներին համապատասխան՝ բոլոր հնարավոր առաջարկներն արվել են Րաֆֆի Հովհաննիսյանին: Այժմ տրամաբանելու եւ ողջամիտ եզրահանգումներ անելու հերթն իրենն է:

– Որ Հայաստանում լուրջ խնդիրներ կան եւ դրանք լուծումներ են պահանջում, կարծում եմ՝ անհերքելի է. առաջիկայում նոր կառավարություն է ձեւավորվելու, Ձեր պատկերացումներով՝ ո՞ր պաշտոնյաները պետք է փոխվեն:

– Հայաստանի Հանրապետությունում այսօր կան շատ ձեռքբերումներ, որոնք տարիներ առաջ դեռեւս չլուծված խնդիրներ էին: Այսօր եւս կան խնդիրներ, որոնց լուծումները տարիներ հետո կդառնան նոր ձեռքբերումներ: Այդ արդյունքների մեջ էական են լինելու առաջիկայում նոր ձեւավորվող կառավարության դերը, եւ այնտեղ իրենց տեղը կգտնեն այն պաշտոնյաները, ովքեր կարող են արդյունավետ կառավարել իրենց ոլորտների զարգացումը:

Ի վերջո՝ Հանրապետականը շարունակում է կրել երկրի ապագայի կերտման գործում իր պատմական եւ պատվաբեր պատասխանատվությունը:

Զրույցը՝

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Андрей says:

    Одно ястно-эти существа опять готовят-58-6-70-80 процентов-как мерзко это читать-достали уже народ своей простотой

  2. Андрей says:

    Снова зашебуршились-пару перил покарасили и для вида асфальт кое-где положили-а за чьи деньги ааааааа ……Это не перед выборами надо делать-дешевый ход ……………

  3. Андрей says:

    А каких достижениях речь-что то они видны этой даме сверху-что за чушь………..

  4. Ani says:

    Մարդ պիտի կապիկի ուղեղ ունենա, որ առանց նյարդայնանալու կարդա էս զոմբիացված կուսակցական տիկնոջ հարցազրույցը: Տիկին, Դուք Երևանի փողոցներով քայլում եք? Ներեցեք շատ միամիտ հարցիս համար, բայց Դուք քաղաքային տրանսպորտից օգտվում եք? Քաղաքի էդ որ մի ենթակառուցվածքի աշխատանքից եք էդքան գոհ? Գոնե ամոթ ունեցեք

    • Սուսանա says:

      Վատ է երբ չես ուզում տեսնել ու գնահատել լավը,երբ գորշ գույներով ես նայում շուրջդ ու կշիռ ունեցող խոսքերը դատում ես ու քննադատում քեզ ավելին կարծելով: Հարգանքով արտահայտվիր հարգարժան տիկնոջ հանդեպ, պարզապես ցանկացեք ու կտեսնեք բոլոր փոփոխությունները, չարախոսությունների ժամանակը չէ, պետք է միասնությամբ ուժ կազմել: Ե՞րբ ենք այսքան լավ ապրել Ինչպես կարելի է չնկատել ու չհամեմատել ժամանակները, պարզապես հեշտ է քննադատելը, իսկ գործելը…

  5. Մերի says:

    Ժողովուրդ հերիէ չի քննադատեք: Թողնեն մենակ ամբողջ օրը քննադատեք: Մի հատ Ձեր շուրջը նայեք էլի…. եր ենք մեկել մենք սենց սիրուն Երևան ունեցել: Ես հպարտանում եմ իմ մայրաքաղաքով: Ու վերջապես ովա էս ամեն ինչը իրականացրել…. ինձ թվումա բոլորն էլ գիտեն պատասխանը: Մոսկվան մեկ օրում չի կառուցվել մարդիկ կամաց- կամաց բայց հստակ քայլերով առաջ են գնում ու փորձում են ՄԵՐ բոլորի Երևանը դարձնել որքան հնարավոր է հարմարավետ ու հաճելի….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930