Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երիտթեւերի» աստեղային ժամը

Ապրիլ 03,2013 13:46

Աշխարհում տհաճ քաղաքական երեւույթներից ամենատհաճներից մեկը կուսակցությունների երիտթեւերն են: Պարզ է, իհարկե, որ կուսակցությունները պետք է նախապատրաստեն իրենց հերթափոխը՝ մարդկանց, որոնք պետք է 10, 20, 30 տարի հետո դառնան պատգամավորներ, նախարարներ, մեծ ու փոքր «նաչալնիկներ»: Բայց արդյոք դրա համար անհրաժե՞շտ է լինել այդ աստիճանի «քառակուսի» եւ դատարկ: Քառակուսին, հիշեցնեմ, իմ կարծիքով, նա է, ով ենթարկվելով կուսակցական կարգապահությանը՝ չի ցանկանում որեւէ երեւույթի մեջ տեսնել որեւէ երանգ, որը կհակասի իր պատկերացրած «կուսակցական գծին»: Այդպիսի մարդիկ ընդունակ են միայն շաբլոն մտածելակերպի եւ բովանդակազուրկ ճռճռան տեքստերի արտաբերման: Բացի այդ, հնարավոր չէ պատկերացնել «երիտթեւի» որեւէ ներկայացուցչի՝ առանց թանկարժեք կոստյումի եւ փողկապի եւ առանց պսպղուն կուսակցական կրծքանշանի:

Այս պահին առավել ակտիվ են ՀՀԿ եւ ԲՀԿ «երիտթեւերը»: Դա ունի իր բացատրությունը. առջեւում են Երեւանի ավագանու ընտրությունները, որտեղ չի որոշվում համապետական իշխանության հարցը եւ, հետեւաբար, կարելի է քիչ թե շատ անկաշկանդ լինել: Բայց նույնիսկ այդ «անկաշկանդ» մթնոլորտում տվյալ կուսակցությունների «պառավթեւերը» չեն կարող իրար «բզբզել» քիչ թե շատ բարձր մակարդակով՝ չափից դուրս շատ են ընդհանրությունները: Իսկ ահա երիտասարդներին կարելի է եւ նույնիսկ ցանկալի է կսմիթներ փոխանակել՝ գուցե ապագա ընտրություններից առաջ իրար թեթեւակի «փչացնելը» ինչ-որ դիվիդենդներ կարող է բերել: Եվ սկսվում է «ավանդական» երկխոսությունը. «որոշ քաղաքական ուժերի ուզում եմ հիշեցնել», «որոշ չկայացած գործիչների ուզում եմ խորհուրդ տալ»: Մոտակա մեկ ամիսը դա է լինելու:

Փորձեք հարցնել որեւէ «երիտթեւականի»՝ ինչո՞վ է տարբերվում իր կուսակցությունը մյուս կուսակցություններից: Նա կպատասխանի. «Իր գոյության ողջ ընթացքում իմ կուսակցությունն ապացուցել է, որ այն միշտ ժողովրդի կողքին էր, մշտապես ապրել է ժողովրդի ցավերով, մենք շատ չենք խոսել, մենք միշտ ժողովրդի մատից փուշ ենք հանել, ժողովրդի դարդին դարման ենք արել»: Եվ այլն: Կազմեք կարճ նախադասություններ «ժողովուրդ» բառով, եւ դուք արդեն երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ եք: Այդ ոչինչ չնշանակող, որեւէ բովանդակություն չունեցող ֆրազները՝ գումարած այլ կուսակցությունների հասցեին թունոտ ակնարկները, փայլուն քաղաքական կարիերայի հիմքն են: Կարեւորը չմտածելն է եւ պատրաստի ձեւակերպումները վարժ առոգանությամբ կրկնելը:

Միայն մի հարց է ինձ հուզում՝ եթե 20 տարի բոլոր ընդդիմադիր եւ իշխանամետ կուսակցությունները ժողովրդի մատից փշեր էին հանում, ինչո՞ւ են, այնուամենայնիվ, այդքան շատ փշեր մնացել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Առավոտյան քաղաքացի says:

    Ունեմ հարց ուղղված Հայաստանի Հանրապետության բոլոր Հարգարժան Պաշտոնատար Լրատվամիջոցներին. ե՞րբ է լինելու մեր Հարգարժան Նախագահի հաջորդ ասուլիսը: Ձեզ նախորո՞ք են տեղեկացնում, թե՞ հապճեպ զանգում կանչում են:

    Առաջին ասուլիսն այնքան անսպասելի եղավ, որ բաղնիքից օճառված հազիվ հասցրի մի կերպ պլստալով վազեցի դեպի համակարգիչը, որն ի դեպ մշտապես Պաշտոնատար Լրատվամիջոցների էջերն է ցուցադրում, ու Առավոտի էջերին կարդացի Ձեր ամփոփիչ հաղորդագրությունները: Հիշեցի ինչպես էր Լեվիտանը հաղորդում Բեռլինի գրավման մասին, ոնց էինք ուրախանու՜մ: Նույն խանդավառությամբ կարդացի Ձեր հաղորդագրությունները: Պարում էի, ուրախությունից թռչկոտում, համբուրում էի տան պատերը:

    Անհամբեր սպասում եմ մեր Հարգարժան Նախագահի հաջորդ ասուլիսին: Խնդրում եմ մեզ անպայման նախօրոք տեղյակ պահեք:

    Առաջին ասուլիսը միանգամից փարատեց բոլոր կասկածները, որ գլուխ էին բարձրացրել իմ մեջ: Կորչի՛ր իմ ներքին գաղջ մթնոլորտ, կորչի՛ր երկմտանք, կեցցե՛ մեր փառահեղ ու ապահով Հայաստա՛նը: Դու մեր Կաշպիրովսկի, դու մեր Չումակ, դու մեր փառահե՜ղ Նախագահ` սիմպո Միշիկի աներ, բաշարող Սաշիկի եղբայր, ռոմանտիկ Նարեկի հորեղբայր, էլ ո՞ր մեկին նշեմ: Մի ամբողջ փառապանծ գերդաստան կերտում է մեր երկիրը, մենք էլ կողքից նայում ենք ու ուրախանում:

    Դե երիտթևերն էլ նրա համար են, որ չարաճճիությամբ զբաղվեն, մենք հո ձեր հետ տեսնում ենք ավելի մեծ ու լուսավոր պատկերը:

    • Հրանտ Պապիկյան says:

      Բայց դու էլ ոչինչ “չարաճճի” բաներ ես սիրում … Ոչ սեռդ ա պարզ, ոչ տարիքդ, ոչ անունդ… բայց օրինակ Նիկոլիկը քեզ կսազեր` գրագետ ես, բայց անկապ…

      • Առավոտյան քաղաքացի says:

        Պապիկյան ջան, ինձ ու քեզ պես օրինակելի Առավոտյան քաղաքացիները չունեն անհատականության որևէ նշույլ: Հա, մոռացա ասեմ. ուրախությունից երբ թռչկոտում էի, բերանս հագավ առաստաղին ու վերջին երկու ատամներս, որ զարդարում էին գեղեցիկ ժպիտս, փշուր-փշուր եղան: Հիմա մնացել եմ էսպես անատամ …

  2. 1915ARM says:

    Բոլոր քաղաքական կուսակցությունները աղանդներ են,
    իսկ նրանց անդամները աղանդավորներ, որոնք ծառայում են(մամմոնին),
    իսկ նրանցից ծնված սերունդները կծառաեն (լուցիֆեռին);
    ինչպես քրիստոնեա սիոնիստները:

  3. bzjackal says:

    Ֆրազների թեմայի հետ կապված՝ մի հատ խնդրանք-առաջարկ լրագրողներին.
    Էդ ակտիվ կուսակցականներից պահանջեք, որ վերջապես բացատրեն, ցույց տան մեզ մի հատ ցուցակ, բառարան կամ նման մի բան, որտեղ հստակ բացատրված է, թե ինչն է «քաղաքական կատեգորիա», իսկ ինչը՝ ոչ:
    Օրինակ, Շարմազանովը շատ հաճախ, մի հատ կոնկրետ բան պատասխանելու փոխարեն ասում է. «վախը քաղաքական կատեգորիա չէ», «հավատալը կատեգորիա չէ» և այլն: Մի հատ էդ մարդուց իմանանք՝ էդ կատեգորիաները որոնք են (“огласите весь список, пожалуйста”), ու լրագրողների օգնությամբ միանգամից իրեն սահմանափակենք «Էլոչկայի» բառապաշարով՝ համ ինքը «հանգիստ յոլա կգնա», համ էլ մեր գլուխը դինջ կլինի:
    Կամ՝ «դաշտ» բառի բոլոր հնարավոր ածականները, որոնք կարելի է օգտագործել քաղաքական ելույթների կամ հայտարարությունների ժամանակ: Եվ այլն, և այլն…

  4. Հրանտ Պապիկյան says:

    Իրոք որ շատ ցավոտ թեմա է: Ամեն անգամ այդ ձվից վերջերս դուրս եկած փողկապավորներին տեսնելով լուրջ անհանգստանում եմ: Համ սիրտս ցավում է փչացող երիտասարդ հոգիների համար, որոնք արդեն դարձի բերելը դժվար է, համ էլ կանխազգում եմ, որ սրանց ես դեռ երկար եմ տեսնելու, այն էլ երկրիս տարբեր պաշտոններում: Այս ջահելները փաստորեն աչքիս առաջ են մեծանալու և դեռ երկար են զահլես տանելու…
    Լավ, ասենք սրանց “հոգևոր հայրերի” միտումը` “սմենա” աճեցնելու, հասկանալի է: Բայց էս երեխեքը իսկական հայրեր ու մեծ եղբայրներ չունե՞ն, որ “գամերը” քաշեն…

  5. Ալեքսանդր says:

    Կոմսոմոլն անմահ է, մաֆիայի պես:

  6. Արմ says:

    ՛՛Երիտթևերի՛՛ Որակական հատկանիշները համապասխանում են ՛՛պառավթևերի՛՛ որակական պահանջներին, որում բարձր է գնահատվում՝ ՛՛քառակուսի՛՛ լինելը, հրամանների անվերապահորեն կատարելը և քծնելու մեծ վարպետությունը: Խոստումնալից կադրերի պակաս չի զգացվում, քանզի սա այն դեպքն է, երբ նման կադրերի պահանջարկը ակնհայտորեն զիջում է առաջարկներին:

  7. Արմ says:

    Նորքում ոստիկանությունը բերման է ենթարկել ԲՀԿ-ական մի քանի երիտասարդների: Սա հերթական ՛՛երիտթևերի՛՛ կսմթոցի արդյունք է, որին միջամտել են ՛՛պառավթևերը՛՛: Թեև լուրերում դեռ չեն ներկայացվում հանգամանքները, կարող եմ ներկայացնել որոշ մանրամասներ:
    Ոմն երիտասառդ ԲՀԿ Ին վարձով տրամադրում է իր կրպակը: Դա բացասաբար է ընդունվում ՀՀԿ – ի ՛՛երիտթևի՛՛ կողմից, որի պատճառն է հանդիսանում կրպակը տրամադրող երիտասարդի մոտակա հարազատի՝ ՀՀԿ բարձրաստիճան պաշտոնյաի վարորդ հանդիսանալու համգամանքը: Արդյունքում ՀՀԿ ՛՛երիտթևի՛՛ ի կողմից պահանջ է ներկայացվում հրաժարվել կրպակը տրամադրելուց և հայտնում պատրաստակամություն իրենց կողմից վարձել այն: Դրան բուռն արձագանքում է արդեն ԲՀԿ ՛՛երիտթև՛՛ ը և կսմթոցների արդյունքում չկարողանալով ընդհանուր հայտարարի գալ, ՀՀԿ ՛՛երիտթև՛՛ ը ՛՛հորդորում՛՛ է երիտասարդին և նրա ընտանիքին դիմում նորկայացնել ոստիկանություն՝ տարածքը ազատելու պահանջով: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ նման դիմում չի ներկայացվել, թեև պաշտոնապես խոսվում է այդ փաստի մասին:

  8. hovhannes says:

    գւցե տաըիքիս պատճառով,ե րիտթևը կարդացի.երիտթուրք.մինչ մերոնք զբաղված են մեր երկրի թաւանով,թու րքերն ու քրդերը ճան են խաղում մեր հին ու անտեր հողերի համար;; խնդրում եմ անդրադարձեք աւսհարցին;

  9. 1915ARM says:

    Այո եղբայր, շատ ճիշտես նկատել – այդպես է որ կա, երիտթուրքեր’ այնել “դեոնմե,, աղանդավորական շարժման սիոնաջհուդական թեվի կողմնակից:
    Ուղղակի պարոն հեղինակը խուսափում է իրերն իրենց անուններով կոչել, քանզի 21-րդ դարի ,,դեոնմե երիտթուրքերի” առաջնորդ Սեռջողլու Սարքիօղլին հրաման կտա սունաթել ևս մեկ հայի, փայլփլուն սեվ ագրավի շքասունաթով;

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930