Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեդրակ Զատիկյանի պատվիրատուի մասով դատական նիստը կանցկացվի դռնփակ

Ապրիլ 03,2013 13:44

 «ՓԱՍՏԻՆՖՈ». Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի մասով դատական հաջորդ՝ ապրիլի 11-ի նիստը տեղի կունենա դռնփակ: Այս մասին գործով այսօրվա նիստում հայտարարեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ՝ հրապարակելով իր որոշումը:

Դռնփակ նիստում կհարցաքննվեն սպանության պատվերը տալու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի դեմ ցուցմունքներ տված վկաներ Արամ Արամյանը և Գրիգոր Գրիգորյանը: Նրանց նկատմամբ քննություն իրականացնող մարմինը կիրառել է պաշտպանության միջոց՝ նրանց օժտելով մտացածին անուններով ու գործի նյութերից առանձնացնելով նրանց ցուցմունքները:

Դատարանը գտնում է, որ հիշյալ վկաների պաշտպանության միջոցի իրականացումը պետք է շարունակվի՝ վկաների անձնական անվտանգությունից ելնելով: Ուստի նրանք պետք է հարցաքննվեն առանց նրանց ինքնության մասին տեղեկությունները հրապարակելու՝ դռնփակ նիստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930