Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին շաբաթավերջին կայցելի Թուրքիա: Այդ մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Ակնկալվում է, որ կիրակի օրը Քերրին Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ: Հանդիպման ժամանակ կքննարկվեն մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը, թուրք – իսրայելական հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում, Իրաքում, ինչպես նաեւ Կիպրոսում տեղի ունեցող իրադարձությունները:
«Անադոլու»-ն հիշեցնում է, որ սա պետքարտուղար Քերրիի երկրորդ այցն է Թուրքիա` առաջինը կայացել է այս տարվա մարտի 1-ին:
«Ազատություն» ռադիոկայան