«Հարգելի մարզպետ, դուք պատրաստվում եք ապրիլի 9-ին գնալ համալիր եւ այնտեղ ստանձնել կեղծ երդմնակալությունը՝ Սերժ Սարգսյանից, մասնակցել երդմնակալությանը: Շատ ցավալի է»,- այսօր Մարտունիում ասաց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով Գեղարքունիքի մարզպետին: Նա նշեց, որ մարզպետը, որը նախկինում պատգամավոր էր, շփումներում նորմալ մարդ էր:
Նա տեղեկացրեց՝ «Ապրիլի 9-ին հայ ժողովուրդը գնալու է Ազատության հրապարակ՝ մեր կողմից ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին, կայացնելու ենք որոշում՝ ողջ հայ ժողովրդի համար: Դատարաններում հնչում են որոշումներ՝ հանուն ՀՀ-ի, այդ օրը լինելու է որոշում՝ հանուն հայ ժողովրդի, հանուն բոլորիս: Դա լինելու է այն սկիզբը, որը պատկանում է բոլորիս»:
«Սաղ փախած ա, Մարտունիում էլ մարդ չկա»,- գոռաց բնակիչներից մեկը, ինչին ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանը վստահեցրեց, որ այլեւս արտագաղթ չի լինելու, լինելու է վերադարձ:
Ռուբեն Հակոբյանն իր կողմից հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ օրը բախում թույլ չի տալու:
Կարդացեք նաև
Մարտունիում հանդիպման մանրամասները՝ տեսանյութում.
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ