«Ես էլ եմ սխալվում մեկ-մեկ»,-Մարտունիում այսօր ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շարունակելով՝ «Ես էլ էի մտածում, որ Գեղարքունիքի մարզպետը կարգին մարդ է, պատգամավոր է եղել, բաց ինքը մտել է կուսակցականացված կեղտոտ հորձանուտ, ցավում եմ դրա համար: Ինձ համար եմ ցավում, հետո՝ նրա համար: Ինքը կարող է ասի՝ միջնորդավորված կամ դեմ դիմաց, որ Րաֆֆին ո՞վ ա, որ ես իրան պատասխանեմ: Ռաֆի՛կ ջան Գրիգորյան, քաղաքապետը Սեւանի, թե Մարտունիի, թե Ճամբարակի, Րաֆֆու նկատմամբ ինչ ուզում եք ասեք, բայց ժողովրդի նկատմամբ մի՛ ասեք՝ հայ ժողովուրդն ո՞վ ա, մարտունեցին ո՞վ ա: Ամո՛թ ձեզ»:
Հռփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ