Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդը եթե դատարկվի, զինվորն ի՞նչ պետք է անի

Ապրիլ 03,2013 13:20

Տավուշի մարզի Բերդ քաղաքի փողոցներում մուրացկանների չես հանդիպի, բայց դա չի նշանակում, թե մուրացկանություն չկա։

«Մուրացկանություն չի՞, երբ նախագահը գալիս է էստեղ ընտրարշավի, կամ որեւէ մեկը, մի թեկնածու, գնում են փեշերից կախվում, ասում՝ ինձ փող տուր»,- ասում է «Ուտիքի կանայք» հ/կ նախագահ Մարիետա Մանուչարյանը։

Տեղացիները կարծիքով՝ մուրացկանների պակասից չի ենթադրվում, թե քաղաքի սոցիալական դրությունը լավ է։ Մի քանի դպրոցներում էլ առաջին դասարանցիներ չկան։

«Էդ դպրոց չհաճախող երեխայի պատճառը ո՞րն ա՝ կոշիկ չունի հագը, շոր չունի հագը, սոված ա, նրա աչքը չի գալի»,- ասում է «Սոսե մայրերի ասոցիացիա» հ/կ ղեկավար Նինա Ադամյանը։

Նա, իր բառերով, կյանքի կեսն է դրել սահմանամերձ Բերդի պաշտպանության համար, ո՞ւմ համար է արել դա, մարդիկ փախչում են սովից. «Տղամարդ չի մնացել իր ընտանիքում»։

Բերդի զինկոմիսարիատի բժշկի աչքի առջեւ են դատարկվում ոչ միայն քաղաքը, այլեւ մարզի սահմանամերձ գյուղերը, չափազանց քիչ են փամփուշտների տակ ապրող սահմանամերձ բնակավայրերի արտոնությունները

«Եթե դատարկվեցին, որ սալդատները ձեռք ձեռքից էլ բռնեն, էդ սահմանը պահել հնարավոր չի լինի»,- ասում է Բերդի զինկոմիսարիատի բժիշկ Սերգեյ Աբգարյանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930