ՀԱԿ պատգամավորի ելույթը՝ Մարտունիում
«Սերժ Սարգսյանը եւ իր ներկայացուցիչները պնդում են, թե 2013-ի նախագահական ընտրությունները լավագույնն են երրորդ հանրապետության պատմության մեջ: Եթե սա լավագույնն էր, ապա հարց է ծագում՝ վատագույնը ո՞րն էր: Երբ որ Սերժ Սարգսյանն ասում է, որ այս ընտրությունները լավագույնն են, սրա համար կա նախապայման, ուրեմն ինքը չէր կարող ընտրված լինել»,- քիչ առաջ Մարտունիում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա խոսեց մարտի 1-ի մասին՝ ասելով, որ ՀՀ քաղաքացին արյուն ուրացող չի, որ գնար եւ 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին ձայն տար. «Այս ընտրությունները մի շատ կարեւոր բան ցույց տվեցին, երբ թվում էր, թե ստեղծված են բոլոր նախապայմանները, որ ՀՀ քաղաքացին եւ ժողովուրդը պիտի պարտվեն, ՀՀ քաղաքացին եւ ժողովուրդը հաղթեցին: Մեր ժողովուրդը հաղթող եւ հաղթած ժողովուրդ է: Միակ բանը, որ խանգարում էր, որ այս ընտրությունները ճանաչվեն լավագույնը, մի բան կար՝ դա ԿԸՀ-ի որոշումն էր, թե ով է հաղթել նախագահական ընտրություններում: Քանի դեռ Սերժ Սարգսյանը պաշտոնապես համարվում է հաղթող, դա չի կարող ոչ միայն լավագույն, այլ ընդհանրապես ընտրություն համարվել»:
Նա կոչ արեց մարտունեցիներին, որ գնան Ազատության հրապարակ ապրիլի 9-ին եւ ցույց տան, թե ում են տվել իրենց քվեն. «Ժողովուրդն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ բոլոր նրանք, ովքեր հավատում են Սահմանադրությանը, պարտավոր են պաշտպանել ժողովրդի ընտրությունը: Մենք քաղաքականությամբ զբաղվում ենք ոչ թե նրա համար, որ ժողովուրդն անի այն, ինչ մենք ենք ուզում, ինչ մեր ճաշակով է, այլ նրա համար, որ ժողովուրդը պարտադրի ի՛ր օրենքը, ի՛ր ճաշակը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ