Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես երդվեցին Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը

Ապրիլ 03,2013 12:59

ՀՀ նախագահի երդմնակալության՝ թվով վեցերորդ արարողությունը խոստանում է թեժ լինել: Ընտրության պաշտոնական արդյունքներով 2-րդը ճանաչված Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները մտադիր են նախագահի պաշտոնամուտի այլընտրանքային արարողություն կազմակերպել՝ համարելով, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել և չի կարող երդվել՝ ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն ՀՀ ժողովրդի:

Իսկ ինչպիսի՞ մթնոլորտում են անցել ՀՀ նախագահների նախորդ 5 ինաուգուրացիաները:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երդմնակալությունը 1991-ի նոյեմբերի 11-ին էր: Մեր պետությունը դեռ չուներ Սահմանադրություն, եւ որոշվեց, որ իբրեւ խորհրդանիշ հարկավոր է ընտրել ավանդույթի ուժով ամրագրված որեւէ սրբություն: Որպես այդպիսին ընտրվեց Աստվածաշունչը` հաշվի առնելով նաեւ, որ հայերն առաջինն են աշխարհում պետականորեն ընդունել քրիստոնեությունը: ՀՀ նախագահի երդման համար ԱԺ հատուկ նիստին Մատենադարանից բերվեց հայկական հնագույն ամբողջական ձեռագիրը` 7-րդ դարի Վեհամոր ավետարանը: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երդվեց` աջը ավետարանին դրած:

1996-ի նոյեմբերին դարձյալ Լեւոն Տեր Պետրոսյանն էր երդմամբ ստանձնելու ՀՀ նախագահի պաշտոնը: Այս անգամ, սակայն, Հայաստանն արդեն ուներ Սահմանադրություն, եւ բնական է, որ նախագահը երդվեց արդեն Վեհամոր ավետարանի եւ ՀՀ Սահմանադրության մայր օրինակի առաջ: Այս երդմնակալությունն առաջինն էր, որին ներկա չէր ընտրություններում պարտված հիմնական թեկնածուն:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930