Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Նախագահի երդումը ՀՀԿ-ական պատգամավորի համար տոն է

Ապրիլ 03,2013 12:49

«Նախագահի երդման արարողությունը գնահատում եմ, որպես տոն: Ուզում եմ շատ, որ մեր ժողովուրդը հասկանա, որ հինգ տարիների ճանապարհը, այն ուղին, որը բռնում է մեր նախագահը, մենք պիտի այնպիսի տրամադրվածությամբ նրան ուղղորդենք, որ հետագայում կարողանանք նաեւ պահանջատեր լինել, նաեւ ակնկալիքներ ունենալ»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը`խոսելով նախագահի ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության արարողության մասին:

Հիշեցնենք, որ այդ օրն Ազատության հրապարակում էլ «Ժառանգությունը» նախատեսում է անցկացնել Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը: Խորհրդարանական ՀԱԿ-ն է միայն հայտարարել, որ չի մասնակցելու Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն դեռ չեն կողմնորոշվել`որտե՞ղ են լինելու:

Հղում անելով ընդդիմադիրներին, ՀՀԿ-ական պատգամավորն ասում է. «Լավ կլիներ շատ, որ ընտրված նախագահին տղամարդավարի շնորհավորեին, հետագայում էլ օգնեին, սատարեին եւ իրենց մասնակցությամբ ազդեին այն գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում մեր երկրում: Համարում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս գործընթացը, որն ինքն իրեն ներքաշել է եւ ինքն իրեն տանում է դեպի փակուղի, պիտի ինչ-որ մի վերջավորություն ունենա, հանգի որոշակի տրամաբանական ելքի, որպեսզի քաղաքական գործիչը նաեւ իր դեմքը չկորցնի: Կարծում եմ, որ այս նախընտրական թոհուբոհի մեջ, որը մեզ սպասվում է, այդ բարեւները, շարժումները եւ մնացած բոլոր գործողությունները կտարրալուծվեն, կկորցնեն իրենց արդիականությունը եւ իրականում ավագանու ընտրություններին մենք կտեսնենք այն արդյունքները, որոնք ակնկալում ենք»:

ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ կուսակցությունը շատ կարեւոր կառույց է եւ այն քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են դերակատարություն ունենան երկրում, պետք է կարողանան իրենց կառույցները ուժեղացնեն, որպեսզի դերակատարություն էլ ունենան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930