Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Թող պարոն Լիսկայի փխրուն ոգին շատ չցավա»

Ապրիլ 03,2013 12:40

Raffi_nor-Hajn-10 Raffi_Nor-Hajn_20Այօր Նոր Հաճընում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով մի քանի ԶԼՄ-ների հրապարակումներին՝ ասաց, որ միշտ կողմ է ազատ խոսքին, անգամ եթե այդ ազատ խոսքով իրեն են կպել՝ մեկ-մեկ ճիշտ, մեկ-մեկ սխալ: Բայց ուզում են նաեւ հարվածել իր ընտանիքի պատվին. «Չեն հաջողացնելու: Եթե դուք կեղտախոս, իրավախախտ պարոն Լիսկայի մեղսակիցն եք դառնում՝ մի շարք կեղծ հայրենապաշտներին զուգահեռ իմ հորը հարվածելու համար, այն հորը, որ պաշտպանել է հայոց իրավունքը, Հայ Դատը, մեր երկրի ամբողջականությունը, եթե սա մնում ձեզ այս վերջնախաղում՝ դուք որոշեք: Եթե դուք էլ ընտրախախտ մարզպետների ճամփան եք ուզում բռնել, խնդրեմ, ես ձեզ կպաշտպանեմ: Ինչ ուզում եք ասեք, բայց ով կրկնեց կեղծիքը, ինքը նույն դատարանի առջեւ՝ հայ ժողովրդի ճշմարտության դատարանի առջեւ պիտի կանգնի»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ այսօր լինելու է ամենախայտառակ եւ իրավախախտ մարզերից մեկում՝ Գեղարքունիքում. «Թող պարոն Լիսկայի փխրուն ոգին շատ չցավա, որ չկարողացավ ժամադրություն պահել ինձ հետ, գլուխ ջարդելու, մի քանի լեզվանի ուսուցիչ ուղարկեց՝ իր փողերի խաթր, թող տա: Բայց մենք մենակ չենք: Խեղճը չմտածի, որ մենակ իր մասին է խոսքը: Ամեն ինչ փոխվելու է վերից վար՝ Գեղարքունիքից սկսած: Գեղարքունիքի մարզպետը ով ասում էր՝ Րաֆֆին ո՞վ ա, որ ես իրան պատասխանեմ, ուզում է՝ թող ասի, բայց չհանդգնի նույնը ասել ժողովրդին: Որովհետեւ ժողովուրդն ասել է, թե ինքը ով է եւ ժողովուդն ով է: Եթե Սեւանի քաղաքապետը, իր ոստիկանապետով հանդերձ, մտել է խանութներ, տոնավաճառ, տներ եւ սպառնացել է ՀՀ քաղաքացուն, որ ինքը պիտի դուրս չգա, չմասնակցի հավաքին, այդ մարզպետը, այդ ոստիկանապետը բոլոր նման մարդկանց հետ մեկտեղ թող հայրենասիրական իրենց ճառերն իրենց պահեն: Իրենք ճաղերի հետեւում պիտի հայտնվեն՝ իրենց հակաժողովրդական պահվածքի համար: Պատրաստվե՛ք, մենք հիմա գալիս ենք Մարտունի եւ Սեւան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930