Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը եւ նրա որդին նոր ապացույցներ կներկայացնեն

Ապրիլ 03,2013 12:33

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցով նախնական դատական նիստը:

Այն տեւեց 5 րոպե:

Քոչարյանները դատի էին տվել «Ժամանակ» թերթի հրատարակիչ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանն ու «Առաջին լրատվական» ՍՊ ընկերությանը, եւ պահանջում են իրենց պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքում և վնասի հատուցում 5 միլիոն դրամի չափով:

Քոչարյանների ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը դատարանից մեկ շաբաթ ժամանակ խնդրեց, ասելով, որ լրացուցիչ ապացույցներ պետք է ներկայացնի:

Պատասխանող լրատվամիջոցների ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն էլ ասաց, որ ցանկալի է, որ կողմը ապացույցները ուղարկի իրենց, որպեսզի կարողանան ծանոթանալ դրանց, իրենց դիրքորոշումն արտահայտելու եւ առարկություններ ներկայացնելու համար: Հայցվորը պատասխանողին դեռ որեւէ գրավոր ապացույց չի ներկայացրել:

Դատարանը տվեց ժամանակ: Դատական նախնական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 8-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ Քրիստոնյա says:

    Ոչինչ քոչոներ անարժանապատվության դիմաց հատուցումը հերթական անգամ վերցրեք ու լափեք, միևնույն է ձեր և ձեր երեխաների ու թոռների բկներին կանգնելու է։ Չեք մարսելու, վերևում Աստված կա։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930