Այսօր «Ֆորում» ակումբում «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանն անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, հիշեցրեց, որ իրենց կուսակցությունը ստեղծվել է երկու ամիս, բայց`«Մեր կուսակցության ներուժը այն մակարդակի է, որ մենք կարող ենք մասնակցել ավագանու ընտրություններին»:
Առաքելյանը տեղեկացրեց, որ ընտրությունների նախապատրաստական փուլերը բնականոն ընթացքի մեջ են, եւ իրենք օգտվելու են օրենքով սահմանված բոլոր եղանակներից:
Ինչ վերաբերում է «Առաքելության» կարգախոսներին, ապա դրանք երկուսն են` «Ապրում ենք Երեւանում, ապրում ենք Երեւանով» եւ «Երեւան` մեր առաջին առաքելություն»:
«Մեր կուսակցությունն առաջարկում է մյուս կուսակցություններից տարբերվող կառավարվող մոդել: Մենք ուզում ենք Երեւանը դարձնել մի քաղաք, որտեղ երեւանցին կապրի անվտանգ»,-նշեց Առաքելյանը՝ տեղեկացնելով, որ
Կարդացեք նաև
բոլոր ուժերի մոտ «Առաքելություն» կուսակցությունը իրարանցում է առաջացրել, նոր ուժի ի հայտ գալուն խանդով են վերաբերվում եւ ընդդիմադիր, եւ իշխանական ուժերը:
Ինչ վերաբերում է վստահված անձանց, ապա ըստ Առաքելյանի` «Առաքելությունը» իր ռեսուրսներով կարող է տեր կանգնել իրենց քվեներին, իսկ կուսակցության ֆինանսավորման մասին էլ հայտնեց. «Այդ գումարները ներդրվել են մեր կուսակցության անդամների կողմից: Մենք օգտվելու ենք գովազդային բոլոր ռեսուսներից»:
Առաքելյանի խոսքով` Երեւանի վերջին չորս տարիների կառավարումը գնահատում են բավարարից էլ ցածր, մինչդեռ`«Երեւանում մեկ-երկու տարվա ընթացքում կարող է լուծվել ավելի շատ խնդիրներ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ